Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

Ծեծկռտուք Երևանում. կասկածյալները Լևոն Երանոսյանի որդին և փեսան են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գեորգի Ղարիբյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և նույն ենքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Երանոսյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Սարուխանյանի միջև, ինչի ժամանակ էլ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր Արաբկիրի ոստիկանություն են ներկայացրել Խ. Երանոսյանին։ Ծեծված Գ. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ Խ. Երանոսյանը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի տղան է, իսկ Ժ. Սարուխանյանը՝ նրա փեսան, և նրանք ծեծի են ենթարկվել Լևոն Երանոսյանի հրահանգով և այդ ամենին ականատես է եղել Լ. Երանոսյանը։


Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և Խ. Երանոսյանը հրաժարվել է կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ առավոտյան Լ. Երանոսյանն ու Ժ. Սարուխանյանը ներկայացել են հետաքննչական բաժանմունք։

դիտվել է 11425 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին