Երևան
26 / Օգոստոս / 2019

Ովքեր էին ԱՍԱԼԱ-ի անդամները և ինչ նպատակներ է հետապնդել կազմակերպության ստեղծումը

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ով երկար տարիներ ուսումնասիրելով ԱՍԱԼԱ-ի պատմությունը, մեզ հետ կիսվեց հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպության հետ կապված հետաքրքիր մանրամսներով:

Պրն. Վարդանյանը խոսեց նաև վերջերս մահացած հայերի մեծ բարեկամ, իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանին, ով հաշմանդամացել էր ԱՍԱԼԱ-ի ռումբից, բայց հետո դարձել ԱՍԱԼԱ գաղափարակից:

Կարո Վարդանյանը անդրադառնում է 2016 թվ, Բեյրութում տեղի ունեցած իր և ԱՍԱԼԱ-ի անդամի հանդիպանը՝ ներկայացնելով նրանց խոսակցությունից որոշակի դրվագներ: Այստեղ հարկ է նշել, որ սա այն անդամն էր, ով տեղադրել էր այն ռումբը, որից հաշմանդամացել էր իսպանացի լրագրողը:

Հանդիպմանը ԱՍԱԼԱ անդամը պրն. Վարդանյանին պատմում է իր և իր զոհի՝ Գուռիարանի հանդիպման մասին:

2008-ի ապրիլին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութան հրավերով Գուռիարանը պիտի գնար Սիրիա՝ Դամասկոս, դասախոսության: Հաշվի առնելով բոլոր վտանգները, ԱՍԱԼԱ-ի անդամը միևնույնն է որոշում է ներկա գտնվել:

Դասախոսությունից հետո հանդիսականները սկսում են հարցեր տալ լրագրողին, այդ թվում նաև ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչը՝ հարցնելով՝

-Դուք հայերի պատճառով եք այդ օրն ընկել, որևէ դառնութուն չկա՞ այդ ազգի նկատմամբ, արդեն 30 տարի է գամված եք անվասայլակին:

ԱՍԱԼԱ-ի անդամը տալով հարցը, ակնկալում էլ լսել մեղադրական խոսքեր, որից մեղքի բեռը մի քիչ կթեթևանար, բայց Գուռիարան այնպիսի պատասխան է տալիս, որից ավելի ծանրանում այդ զգացումը

Նա պատասխանել էր՝

-Իմ տառապանքը չնչին բան է հայ ժողովրդի կրած տանջանքների համեմատ:

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 10139 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին