Երևան
24 / Օգոստոս / 2019

Ձեզանից շատերը մեր հայրենիքին շատ են աջակցել, ես գիտեմ այդ մասին․ Լուսանկարներ

Ամերիկահայ բժշկական միության 34-րդ տարեդարձի կապակցությամ Լոս Անջելեսում կազմակերպվել էր հանդիսավոր գալա ընթրիք, որի մեկնարկը տրվեց ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսով։ Կարևորելով նոր ձևավորված այս համագործակցությունը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում մատնանշեց այն ֆինանսական օգնության անհրաժեշտությունը, որն ակնկալվում է ապագայում։

 Ասուլիսին հաջորդեց Ամերիկահայ բժշկական միության 34-րդ տարեդարձիգալա ընթրիքը։ Երեկոյի գլխավոր բանախոսը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր, ով իր խոսքում կարևորեց այս նախաձեռնությունը։

 -Այս երեկոն հատուկ առաքելություն ունի աջակցելու Հայաստանում ապրող քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Այսօր մենք միավորված ենք մեկ գաղափարի շուրջ՝ հայ երեխաների համար ապահովել առողջ, խաղաղ և երջանիկ մանկություն։ Հայաստանում ամեն տարի մոտ հարյուր երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում։Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք այդ երեխաներին,- նշում է տիկին Հակոբյանը ու ավելացնում՝

Միասին մենք կարող ենք պայքարել քաղցկեղի դեմ, և մեր պարտքն է թույլ չտալ, որ միջոցների բացակայության պատճառով երեխաները պարտվեն այդ պայքարում։ Հավանաբար դուք ինձանից լավ գիտեք, որ քաղցկեղն այսօր նույնը չէ, ինչպես տարիներ առաջ։ Մարդկությունը, և իհարկե դուք, բժիշկներդ, այս հիվանդույթունը հաղթահարելու ճանապարհներ գտել եք։ Այսօր շատ դեպքերում մենք կարող ենք հաղթել այդ պայքարում, բայց դեռ կան դեպքեր, որտեղ հաջողություն չենք ունենում և բժկությունն ու գիտությունը դեռ չեն գտել այն կախարդական միջոցը, որը կբուժի բոլորին։ Սրա գլխավոր պատճառներից մեկը խոշոր ֆինանսական միջոցների անհրաժեշտությունն է այս պայքարում։ Այսօր շատ զարգացած երկրներում, ինչպիսին օրինակ Միացյալ Նահանգներն է, շատ դեպքերում քաղցկեղը սովորական հիվանդություն է դիտարկվում, բայց բազմաթիվ՝ քիչ զարգացած երկրներում, ինչպիսին օրինակ Հայաստանն է, քաղցկեղը համարժեք է մահվան։ Անցյալ տարվա թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը բռնեց զարգացման ուղին, և ես համոզված եմ՝ շատ կարճ ժամանակ հետո Հայաստանը կընդգրկվի աշխարհի ամենազարգացած երկրների ցանկում, բայց այսօր, հենց այս պահին մեր երեխաները չեն կարող սպասել դրան, նրանք հենց այսօր բուժման կարիք ունեն, և հենց սրա համար է, որ նրանք մեր աջակցության կարիքն ունեն։

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը ստեղծվել է կյանքեր փոխելու համար, դրանք դրական ուղղությամբ տանելու համար, երեխաներին և նրանց ընտանիքներին ժպիտ պարգևելու համար։ Եվ մենք սկսեցինք ամեն անգամ մեկ ժպիտ փրկելով, մեկ ընտանիքին մեկ ժպիտ բերելով, որովհետև, ինչպես ասում են՝ մեկ կյանք փրկելով մենք աշխարհն ենք փրկում։

Ձեզանից շատերը մեր հայրենիքին շատ են աջակցել, ես գիտեմ այդ մասին, և դուք դա արել եք առանց որևէ ակնկալիքի։ Ձեր միակ մտահոգությունը եղել է այն, որ ձեր օգնությունը գնա ճիշտ ուղղությամբ։ Այս առումով իմ կողմից կարող եմ միայն վստահեցնել, որ «ժպիտների քաղաք» հիմնադրամին նվիրաբերած ամեն մի լումա կծառայի իր նպատակին՝ երեխաներին բուժելու առաքելությանը, այս հրեշտակների կյանքը փրկելուն և նրանց ընտանիքներին երջանկացնելուն։ Երբ դուք պատկերացնեք ծնողին, ով նստած է հիվանդ երեխաի անկողնու մոտ, և ի վիճակի չէ օգնելու նրան, նրա ցավը թեթևացնելու, նրա կյանքը փրկելու, սա երկրագնդում ամենավատ բանն է։ Այս երեկոյին ներկա են հարյուրավոր մարդիկ, և դա նշանակում է, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են այս երեխաների և նրանց ծնողների կողքին՝ նրանց տալով մի կտոր հույս, նրանց մեկնելով օգնության ձեռք։

 Սերժ Թանկյանը, ով այս երեկոյի պատվավոր հյուրն էր, արժանացավ Ամերիկահայ բժշկական միության հատուկ մրցանակին՝ 2019 Lifetime Achievment։

-Ես շատ չեմ սիրում այսպիսի մեծանուն ձևով հարգվել, բայց քանի որ լավ կազմակերպություն է, ուզում էի գալ և ներկայանալ,-նշեց երգիչը։

Ամերիկահայ բժշկական միության հոգաբարձուների խորհրդի անդամ Վիգեն Սեփիլյանի խոսքերով՝ այս մրցանակը ամեն տարի տրվում է այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել հայրենիքի և Հայկական Սփյուռքի կյանքում ունեցած ներդրումով, ինչպես նաև իրենց մասնագիտական խոշոր նվաճումներով։

Վիգեն Սեփիլյանը մեզ հետ առանձնազրույցում նաև կարևորեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության մեկնարկը, ինչը ապագայի համատեղ՝ խոշոր ծրագրերի հիմք կհանդիսանա։

Գալա ընթրիքի ավարտին Վիգեն Սեփիլյանի խոսքերով նվիրատվության ընդհանուր թիվը մոտ 100 000 $ էր, որն ամբողջությամբ կուղղվի «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի առաքելության իրագործմանը։

 Ամերիկահայ բժշկական միության համար նմանատիպ նախաձեռնությունները գործունեության հիմնական ուղղությեններից են։ Նյութական և մասնագիտական աջակցությունների մասին զրուցեցինք նաև Ամերիակահայ բժշկական միության փոխնախագահ Քեվին Գալստյանի հետ։

Ամերիկահայ բժշկական միությունն իր տեսակի մեջ Հայկական Սփյուռքի ամենամեծ բժշկական կառույցն է, որը բազմատեսակ Չայդ թվում՝ նաև մարդասիրական) աջակցություն է ցուցաբերել ինչպես ոլորտի հայ մասնագետներին, այնպես էլ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց։ Մեզ հետ զրույցում Քեվին Գալստյանը վստահեցրեց, որ Հայաստանին և հայ մասնագետներին աջակցության ծրագրերն ապագայում ավելի կընդարձակվեն։

 Միջոցառումն ամբողջությամբ լուսաբանել է Yelaket.am-ը 

դիտվել է 10211 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին