Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի

Այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի , դա անհերքելի փաստ է: Ադրբեջանի բոլոր հեռուստաընկերություններում, ռադիոկայաններում մեծ տեղ է հատկացաված ռազմահայրենասիրական երգերին և հաղորդումներին: Երգերը բացառապես վերաբերվում են ջնջելուն, ազատագրելուն, մորթելուն և տիրանալուն: Ռազմահայրենասիրական հաղորդումերի հյուրերն են հիմնականում ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական դիրքերը մտած, Թալիշ մտած հատուկ նշանակության զինծառայողները, ովքեր առանձնակի հպարտությամբ մանրամասնորեն պատմում են թե ինչպես են թշնամուն, այսինքն մեզ, սպանել, մորթել և դուրս վռնդել իրենց հողերից:

Ադրբեջանի վերջին շրջանի զորավարժությունները , հատկապես մարտի 13-15-ի զորավարժությունները, բացառապես զենքերի ցուցադրության զորավարժություններ են, այսինքն ոչ այնքան պրակտիկա անելու համար էր, որքան քարոզչական տրյուկ անելու:

Մի քանի օր առաջ ռազմական օդուժի, մասնավորապես ռազմական ուղղաթիռների ցուցադրական հարվածային թռիչքները ևս ցուցադրական էին: Սա կոչվում է հոգեբանական գրոհ:
Ռազմատենչ հայտրարարությունները միայն այսբերգի երևացող մասն է: Ադրբեջանի ՊՆ-ն ներքին հրահանգ է իջացրել, որ իրականացնեն խստացված հսկողություն զորամասերի հարակից տարածքներում, առաջնագծում ֆոտո և վիդիո չտեսանկարահանելու համար: Այն սահմանային զորամասերը, որոնք գնտվում են բնակավայրերի մոտ, բնակավայրերի բնակիչներին հատ առ հատ զգուշացվել է, որ ոչ մի տեսակի ֆոտո կամ վիդիո չանեն, որտեղ կերևա ռազմական որևէ օբյեկտ, տրանսպորտ, զինտեխնիկա: Ես ենթադրում եմ, որ տեղի է ունենում ռազմական տեխնիկայի տեղաշարժ և փորձ է արվում հնարավորինս այն իրականացնել աննկատ:

Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը դա ստուգողական պատերազմ էր, և որ չի բացառվում նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ նախաձեռնի Ադրբեջանը:

Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/784306115282665  

դիտվել է 23523 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն