Երևան
24 / Ապրիլ / 2019

Դեսպանները շտապեցին ՊՆ. Բաքուն դրա համար է ահաբեկված

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 9-ին պաշտպանության նախարարությունում ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, որին ներկայացրել է ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների համաժողովի առիթով Նյու Յորք կատարած այցի արդյունքները, քննարկել խաղաղապահության ոլորտում հայ-ֆրանսիական գործակցության հարցեր:

Նախօրեին՝ ապրիլի 8-ին, Դավիթ Տոնոյանն ընդունել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանին, նրա հետ քննարկելով Նյու Յորք այցի արդյունքները եւ գործակցության հեռանկարները:


Ո՞վ է լինելու հաջորդ դեսպանը, որ կուղղվի ՊՆ՝ Դավիթ Տոնոյանի Նյու Յորք կատարած այցից հետո արդյունքները քննարկելու համար: Դա լինելու է Մինսկի խմբի համանախագահ երրորդ երկրի՝ Ռուսաստանի դեսպա՞նը, թե՞ Եվրատլանտյան անվտանգության համակարգը ներկայացնող այլ պետության: Իսկ գուցե Դավիթ Տոնոյանին հյուր կգնա Իրանի՞ դեսպանը:

Տոնոյանի Նյու Յորք կատարած այցը խաղաղապահության միջազգային թեմատիկայի շրջանակում էր, որտեղ աշխույժ մասնակցություն ունի նաեւ Հայաստանը: Ընդ որում, Հայաստանն այդ առումով ունի երկշերտ մասնակցություն, թե անմիջական խաղաղարար առաքելության կարողությունների, թե նաեւ զինված ուժերի առօրյա մարտավարական եւ ռազմավարական գործառույթի բերումով: Հայաստանը միջազգային խաղաղությունը տարբեր կետերում ապահովում է իր խաղաղապահներով, եւ մեկ կետում՝ Կովկասում, ապահովում է իր զինված ուժերով:

Դա լոկ հայկական պաշտպանությունը չէ, դա ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության համակարգի կարեւոր կետի թեկուզ հարաբերական խաղաղության եւ կայունության պաշտպանություն է: Եվ այդ իմաստով, Նյու Յորք կատարած այցի շրջանակում հատկանշական էր Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որով փաստացի նշանավորվեց եւ քաղաքական լուրջ իմաստ ստացավ նրա այցը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» սկզբունքի մասին հայտարարությամբ:

Տոնոյանի հայտարարությունից հետո էլ դրա քաղաքական աստիճանակարգը առավելագույնս բարձրացրեց վարչապետ Փաշինյանը, ընդ որում ընդգծելով, որ Հայաստանի հետ պատերազմով խոսելը նշանակում է պատերազմով խոսել ամբողջ Կովկասի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը, արձագանքելով Դավիթ Տոնոյանի հայտարարություններին, մասնավորապես այն մասին, որ Ադրբեջանի հարձակման փորձի դեպքում հայկական զինուժը հակառակորդի հետ կառերեսվի նրա տարածքում եւ հատուկ ստորաբաժանումները ի զորու կլինեն քաոս առաջացնել հակառակորդի թիկունքում, հայտարարել է, թե դա ահաբեկչությանը բնորոշ հայտարարություն է:

Հայաստանի նախարարի հայտարարությունը բնորոշ է ոչ թե ահաբեկությանը, այլ պետական սուբյեկտությանը, որի գործնականում միջազգային առաքելությունը հավասարակշռության եւ խաղաղության ապահովումն է: Այն պետության, որը եղել է պատերազմի հաղթող, բայց որի հետ պարտվող կողմը արդեն տասնյակ տարի խոսում է ռազմական շանտաժի եւ հենց ահաբեկության լեզվով, օգտվելով Հայաստանում իշխանության որակներից: Բաքուն ներկայում կորցրել է իր այդ քաղաքականության «հենման կետը», քանի որ Երեւանը դնում է փաստարկներ եւ խոսում իր ու Ստեփանակերտի իրավունքներից, իսկ ուժի գործոնը կառուցում հենց իրավունքի պաշտպանության տրամաբանության վրա:

Եվ դեսպանները շտապում են Հայաստանի պաշտպանության նախարարություն, ինչպես «շտապում» էին 2014-16 թվականներին, երբ հայկական պաշտպանական գերատեսչությունն ու զինուժը գործնականում դարձել էին ռեգիոնալ անվտանգության բալանսը պահող գործնականում վերջին թելը: Բալանս, որը առանցքային նշանակություն ունի ռեգիոնալ անվտանգության համակարգի հենց միջազգային ազդեցության համատեքստում, եւ դրանում անփոխարինելի գործառույթ ունի հենց հայկական կողմը, ինչն էլ կազմում է հայկական պետականության դերակատարման առանցքային գործոնը: Այդ գործառույթը հիշյալ շրջափուլում իրականացվում էր ռազմական բաղադրիչով, սակայն զուգահեռ տապալվում քաղաքական մասում: Դրան զուգահեռ, քաղաքական առումով սկսեց տապալվել նաեւ ժամանակի պաշտպանության նախարարը, ինչը հանգեցրեց նրա պաշտոնանկության, իսկ հետագա իրավիճակում այլեւս պաշտպանական գերատեսչության նկատմամբ միջազգային հետաքրքրության անկման:

Ներկայումս այդ հետաքրքրությունը վերականգնվում է, պայմանավորված նաեւ նրանով, որ Հայաստանն իր դերի եւ սուբյեկտության պատասխանատվությունը ստանձնել եւ առաջ է տանում քաղաքական եւ ռազմական բաղադրիչների զուգահեռ կիրառումով, ինչն էլ հիմնված է լեգիտիմ իշխանության հանգամանքի վրա: Դա Երեւանին դարձնում է սուբյեկտ, ոչ թե ահաբեկիչ: Բայց Ադրբեջանի իշխանությանը ահաբեկում է հենց Երեւանի սուբյեկտությունը, քանի որ այն արգելափակում է ռազմական շանտաժի եւ ահաբեկության ավանդական քաղաքականության հեռանկարները եւ միաժամանակ ստիպում առերեսվել սեփական հանրությանը: 

դիտվել է 56879 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել