Երևան
21 / Օգոստոս / 2019

Ով է սադրանքի հեղինակը. դիպուկ արձագանք վարչապետի այցից առաջ

lragir.am-ը գրում է․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ազգային Ժողովում մարդու իրավունքի թեմայով լսումների ընթացքում հնչած հայտնի ելույթի պատմությունը եթե սադրանք է, ապա սադրանք է ոչ թե Իմ քայլի, այլ ԲՀԿ դեմ: Գագիկ Ծառուկյանն այդպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դա սադրանք է Իմ քայլի դեմ: ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ վարչապետն ունի բոլոր լծակները, որպեսզի հանձնարարի բացահայտել սադրանքը եւ պարզել ամեն ինչ:

Մինչ Իմ քայլն ու ԲՀԿ-ն կփորձեն վիճարկել, թե ում դեմ էր դա սադրանք եւ ով էր այն կազմակերպել, հայտարարություն արեցին Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ երկրների դեսպանները, մտահոգություն հայտնելով ու դատապարտելով անհանդուրժողության կոչերը, կոչ անելով հարգել մարդու իրավունքը, իսկ իրավապահներին էլ հորդորելով քննել ենթադրյալ բռնության մասին հայտարարությունները:


Արդյոք իրավիճակը հասունացել էր այնքան, որ կար Եվրամիության այդօրինակ հայտարարության անհրաժեշտություն: ԵՄ պատվիրակությունն ու դեսպանները մի փոքր չէի՞ն շտապել, թե աճապարել էին օգտագործել ստեղծված առիթը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո կարծես թե կանգնել են որոշակի փաստի առաջ. գրեթե զրոյացել են իրենց զգալի մասի գործունեության հիմնական ուղղության առիթները, եւ առաջացել է գործունեության նոր բնույթի, նոր շեշտադրումների, այլ կերպ ասած ստեղծագործական աշխատանքի անհրաժեշտություն:

Պատրա՞ստ է դրան Հայաստանում ԵՄ դիվանագիտական կորպուսը, որը գործնականում շփոթության մեջ է, քանի որ Հայաստանում ապամոնտաժվել է ոչ միայն նախկին իշխող համակարգը, այլ այդ համակարգի հաշվարկով կառուցված գործնականում բոլոր քաղաքական սխեմաները, այդ թվում նաեւ ԵՄ դիվանագիտական կորպուսի տարիների աշխատանքի:

Բանն այն է, որ այդ աշխատանքը սկզբունքորեն ոչ թե մոտեցրել է Հայաստանն ու Եվրոպան, այլ «բյուրոկրատացրել» այդ հարաբերությունը: Դրանից չեն շահել թե Հայաստանը, թե Եվրոպան: Հայաստանում ստեղծված աղմուկին ԵՄ պատվիրակության արձագանքը գործնականում հենց դրա՝ «բյուրոկրատիայի» դրսեւորում է: ԵՄ դիվանագիտական կորպուսն անմիջապես շտապեց օգտագործել «բյուրոկրատիայի» առիթը, որը զգալիորեն կորցրել էր թավշյա հեղափոխությունից հետո:

Խոշոր հաշվով, այդ հայտարարությունը Հայաստանում եվրոպական քաղաքականության ճգնաժամի մասին վկայող հայտարարություն է, երբ այդ քաղաքականությունն իրականացնելու պատասխանատվություն կրող մարդիկ ոչ թե առիթներ են փորձում ստեղծել, այլ փորձում են օգտագործել ստեղծված առիթները:

Մինչդեռ, գործնականում, դրանով առիթներ ստեղծում են, բայց ոչ թե Հայաստանի ու Եվրամիության փոխհարաբերության խորքային սերտացման համար, այլ այդ հարաբերության դեմ պարզունակ հակաքարոզչության: Միտումնավո՞ր են ստեղծում այդ առիթները, թե՞ ակամայից, պարզապես իրավիճակի թյուր պատկերացման կամ ստեղծագործականության հարցում շահագրգռության բացակայության պատճառով:

Իհարկե բարդ է ասել, բայց աներկբա է, որ ամեն այդպիսի դրվագ հուշում է, որ հրատապ է Հայաստան-Եվրամիություն հարաբերության «ապաբյուրոկրատացումը» եւ այդ հարաբերությունն ավելի լայն հանրային ռելսերի վրա դնելը, մշակութաբանական եւ արժեհամակարգային ասպեկտները հաշվի առնելով փոխադարձաբար, ոչ թե միակողմանի իմպերատիվությամբ: Հայաստան-Եվրամիություն հույժ կարեւոր հարաբերությունը խորքային առումով կշահի հենց այդ փոխադարձությունից, ոչ թե «բյուրոկրատական իմպերատիվից»:

Այդ իմաստով, ԵՄ պատվիրակության հայտարարությանը բավականին դիպուկ եւ համարժեք պատասխանել է Հայաստանը՝ արտգործնախարարության արձագանքով, ինչը հատկապես կարեւոր է Հայաստանի վարչապետի Ստրասբուրգ աշխատանքային այցից առաջ, որտեղ նախատեսվում է նրա ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: Հատկանշական է, որ Հայաստանում հայտնի սրացումը փաստորեն նախորդեց հենց դրան:

դիտվել է 10670 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին