Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

«Ստյոպա Սաֆարյան» մասնագիտության առանձնահատկությունների մասին

Հայաստանյան քաղաքական դաշտի ամենայուրահատուկ երևույթներից մեկի անունն է Ստրոպա Սաֆարյան: Մի փոքր ներկայացնեմ թե ով է այս կերպարը և ինչ ճանապարհ է անցել: Իր քաղաքական գործունեությունը սկսել է դեռևս 90-ականներին և 1996 թ. նորանկախ Հայաստանի ամենաֆունդամենտալ կեղծված ընտրությունների ժամանակ այս պատանին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ և Վանո Սիրադեղյանի ու մնացած հակապետական երևույթների հետ միասին սպանում էր հայկական ժողովրդավարությունը: Դրանից հետո Ստյոպան դարձավ «Ժառանգություն» կուսակցության անդամ և իր իսկ բնորոշմամբ «ղարաբաղյան կլանի» մասնիկ ՀՀԿ-ի համար ստուկաչություն էր անում և խոսք էր տանում Մելիք Ադամյան փողոց: Եռյակի համագործակցության փուլում սա համ ՀՀԿ-ի համար էր աշխատում, համ էլ շատ խիստ տեղեկությունների համաձայն փորձում էր լեզու գտնել ԲՀԿ-ի հետ, բայց նա այնքան վարկաբեկված էր, որ անգամ մինիմալ գներով իրեն չօգտագործեցին: Դրանից հետո իր ապրած կյանքի համար նույն ՀՀԿ-ն սրան սարքեց Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասախոս:

Բայց քանի որ իրավիճակ է փոխվել Ստյոպան հիմա էլ իր նախկին տերերին է ուզում քցած լինել և հարմար տեղավորվել Նիկոլ Փաշինյանի շողքի տակ: Եւ հենց դրա համար էլ Ստյոպիկը ողջունում է Նիկոլի ամեն փռշտոցը և ՀՀԿ-ի և Լֆիկի «ԲՏՌ-կանանց» ոճով հարձակվում է բոլոր այն մարդկանց վրա, ովքեր հանդգնում են չընդունել այն տեսակետը, որ «Նիկոլը Հիսուսից հետո երկրորդ մարդն է»:

Այս անգամ այս կերպարը հարձակվել է դերասան Սարգիս Գրիգորյանի վրա ով երեկ մանրամասն ներկայացրել է թե ինչու է հիասթափված հեղափոխությունից: Սարգիսը տրամաբանորեն ներկայացրել է թե ինչ էր սպասում, և ինչ է տեսնում այսօրվա Հայաստանում, իսկ Ստյոպա Սաֆարյանը չկարողացավ սա անտարբեր թողնել և հարձակվեց դերասանի վրա: Անհասկանելի է թե ինչու այս ամենին խառնեց Քոչարյանի անունը:

Իրականում Ստյոպաի խոսքերին պետք չի լուրջ վերաբերվել: Ստյոպաի այսօրվա, վաղվա տերերն են, որ շատ լավ գիտեն վերջինիս գինը: Դրա համար էլ Ստյոպան կմնա «թափառաշրջիկ քաղաքագետ-վերլուծաբան-դեպուտատ» ով կոնյուկտուրայից ելնելով կփոխի իր պատկանելիության ճամբարը, իսկ Սարգիսը եղել է և կլինի շատերի կողմից սիրված դերասան ում խոսքին շատ-շատերը ականջալուր են լինում:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 11637 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա