Երևան
23 / Ապրիլ / 2019

Մոսկվան խոստանում է պատրաստել ադրբեջանական բանակը

Lragir.am-ը գրել է․ Բաքվի զլմ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 10-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական, ռազմա-ուսումնական եւ ռազմա-բժշկական ոլորտներում համագործակցության հարցեր: Քննարկվել են նաեւ նոր նախագծեր ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում, որոնք ուղղված են ադրբեջանական բանակի մարտունակության ուժեղացմանը:

Մոսկվայի ու Բաքվի ռազմա-տեխնիկական համագործակցությունը նոր բան չէ, սակայն այս հաղորդագրության մեջ նոր ու հետաքրքիր է ադրբեջանական բանակի մարտունակության ուժեղացման վերաբերյալ արտահայտությունը: Մոսկվան Բաքվին զենքի լայնածավալ մատակարարումների հարցում հայկական կողմի առջեւ արդարանում էր նրանով, որ դա ընդամենը բիզնես է: Սակայն այս պարագայում դա արդեն դադարում է բիզնես լինել, քանի որ մարտունակությունը ադրբեջանական բանակի խրոնիկ խնդիրն է:

Մոսկվայում դա ամենից լավ գիտեն, եւ 1990-ականների սկզբին հայերի դեմ գործում էր հենց ռուսական բանակը, որի հետեւանքով տեղահանվեց Արցախի հյուսիսի ու հարակից շրջանների հոծ հայ բնակչությունը: Հայտնի է, թե ինչ եղավ, երբ ռուսական բանակը հեռացավ ռեգիոնից:

2016-ի ապրիլի ռազմագործողություններից առաջ Մոսկվան զինեց ադրբեջանական բանակը, զուգահեռ դադարեցնելով հայկական կողմի մատակարարումները, բայց Բաքուն կրկին չկարողացավ իրականացնել իր առջեւ դրած խնդիրը:

Ապրիլից հետո ստեղծվեց ռազմա-քաղաքական աննպաստ իրավիճակ ոչ միայն Բաքվի, այլեւ Մոսկվայի համար, հատկապես Վիեննայի հանդիպումից հետո: Ճիշտ է, ՀՀ նախորդ վարչակազմը չօգտագործեց այդ իրավիճակը, սակայն նոր կառավարությունը փորձում է վերականգնել այն, Արցախի ու ընդհանրապես ռեգիոնալ խնդիրներում հանդես գալով նոր մոտեցումներով:

Մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպումը կրկին Վիեննայում այս մոտեցումների հաստատումն էր, որը լուրջ անհանգստություն է առաջացրել Բաքվում: Զուր չէ, որ այստեղ կրկին սկսել են խոսել ռազմական շանտաժի ու սպառնալիքների լեզվով: Միեւնույն ժամանակ, Վիեննայից հետո Բաքվի ղեկավարները դիմել են Մոսկվային, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Բաքվի համար ռազմա-քաղաքական հարցերում հովանավոր ու երաշխավոր կարող է լինել միայն Մոսկվան: Բայց Մոսկվայի համար չափազանց կլիներ սեփական զինված ուժերը կրկին ուղարկել հայերի դեմ: Ադրբեջանական բանակն ունի մարտունակության խնդիր, եւ այդ խնդիրն ունի խոր էթնիկ ու հոգեբանական արմատներ: Եվ ռուս դեսպանը խոստանում է լուծել այդ խնդիրը: Սա արդեն բիզնես չէ:

դիտվել է 53483 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Ով է Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ

Ապե, մի հատ դուրս արի․ ավագանիում թեժ է (տեսանյութ)

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել