Երևան
24 / Ապրիլ / 2019

Մեր սիրելի Աննա Հակոբյան, Արցախի հարցը Ձեր խելքի բանը չէ, Դուք Ձեր հիմնադրամներով զբաղվեք. Զոհվածի մայրը

168.am-ը գրում է․ ԱՄՆ կատարած շրջագայության ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայնին» հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

Աննա Հակոբյանի այս հարցազրույցի հրապարակվելուց հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, դրանց մեծ մասը վերաբերում էր այն նախադասությանը, որտեղ նշվում է, թե «զինվորները զոհաբերվել են հանուն ոչնչի»։

Այս քննարկումներից հետո Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր հարցազրույցը կոնտեքստից դուրս են ներկայացրել. «Ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել»։

Նրա այս գրառմանը հետևեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում, որտեղ վարչապետը գրել էր, որ Աննա Հակոբյանի ամբողջ ասածի էությունն այն է, որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորները, որոնք իրենց իշխանությունների հրամանով գրոհում են ԼՂ սահմանները, և ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, զոհվում են հանուն ոչնչի։

Չնայած այս պարզաբանումներին, այդուհանդերձ, քննարկումները չեն դադարում, հատկապես՝ որդեկորույս մայրերի շրջանում։

Այսօր մեր խմբագրություն էր զանգահարել Անուշ Հակոբյանը, ով 2016 թվականի հունվարին դիրքերում զոհված Արամայիս Ոսկանյանի մայրն է։ Նա խնդրում էր անպայման հրապարակել իր այս մտահագությունները:

Մեզ հետ զրույցում տիկին Անուշն ասաց, որ թե՛ Աննա Հակոբյանի, թե՛ վարչապետի բացատրություններն իրեն չեն հետաքրքրում, քանի որ վարչապետի տիկնոջ խոսքը հասկացել է այնպես, ինչպես նա ասել է։

Զոհվածի մայրը
«Ուզում եմ հիշեցնել, որ կանանց եվրասիական երկրորդ հանձնաժողովին վարչապետի տիկինը ներկայացել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ զենքը պետք է զինապահեստ ուղարկել, որպեսզի այնտեղ ժանգոտվի։ Տիկին Աննա Հակոբյանը խաղաղասիրական կոչով բարձրացել էր նաև դիրքեր, փորձում էր այդպիսի խաղաղասիրական կոչերով լուծեր Արցախի խնդիրը։

Մեր սիրելի Աննա Հակոբյան, Արցախի հարցը Ձեր խելքի բանը չէ, դրանով զբաղվողներ կան, Դուք Ձեր հիմնադրամներով զբաղվեք։ Արցախը նոր խնդիր չէ, նոր թեմա չէ, որ այժմ ուզում եք խաղաղասիրական կոչերով հարց լուծել»,- նշեց տիկին Անուշը։

Գ Ո Վ Ա Զ Դ

Որպես որդեկորույս մայր Անուշ Հակոբյանը Աննա Հակոբյանին հորդորեց անընդատ չկրկնել, որ չորս երեխաներ ունի, իսկ որդին ծառայում է Արցախում։

«Ես էլ չորս երեխաներ ունեմ, ես էլ մինուճար որդի ունեի, որն Արցախում էր ծառայում, ու հանուն Արցախի սահմանների պաշտպանության զոհվեց։ 30 տարի շարունակ որբ ու անապաստան երեխաներին եմ մայրություն արել, բայց որդուս մահից հետո այլևս ոչինչ չկարողացա անել։ Ես բազմիցս եմ ասել, որ Աննա Հակոբյանը Արցախի թեմայի հետ կապված չխոսի, մեր դեռ չսպիացած վերքերը նորից չբացի։ Ինչու չեն ուզում հասկանալ, եթե մեր տղաները չլինեին, հիմա Արցախը թշնամու ոտքի կոխան էր դարձել, ու ոսոխը մտնելու էր Հայաստան։

Որպես վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը միշտ սխալ է արտահայտվել Արցախի թեմայի հետ կապված։ Զարմանում եմ, ինչպես պետք է զենքը պահեստ ուղարկենք, եթե մեր դիմաց կանգնած է Ադրբեջանը։ Քանի դեռ Արցախի թեման կա, զենքը միշտ մեր ձեռքին պետք է լինի»,- ասաց Ա. Հակոբյանը։

Հարցին՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել են, որ հարցազրույցում արտաբերված մտքերը սխալ են ընկալվել, արդյոք սա բավարար չէ՞, Անուշ Հակոբյանը բացասական պատասխան տվեց։

«Ակնհայտ չէ՞, որ Ադրբեջանն այդ խաղաղասիրական կոչերը չի ընդունում, նա ուզում է գրավել այն տարածքները, որտեղ մեր որդիների արյունն է թափվել։ Ես ասել եմ, ու կրկնում եմ, պատրաստ եմ զենք վերցնել ու կանգնել դիրքեր պահող մեր զինվորների կողքին, զենքը երբեք պահեստ չեմ ուղարկի։ Բոլորս տեսանք, թե այդ խաղաղասիրական կոչերին ինչ պատասխան տվեց Մեհրիբան Ալիևան, նա հստակ ասաց, որ խաղաղության չսպասենք։ Չեմ հասկանում, Աննա Հակոբյանը չի՞ տեսնում, որ նրանք խաղաղություն չեն ուզում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 14827 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ում հետ է նշանվել «Վիտամինի» Վանը

Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրն ու նախկին կինը

Տեսանյութ.Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել