Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած տղամարդը կալանավորվել է

46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակչին. վերջինս կալանավորվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը, ով Երևան քաղաքի բնակիչ Արսեն Սարդարյանի ավտոմեքենայով Երևանից ուղևորվել է Ալավերդի, ճանապարհին վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:


Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, նույն ավտոմեքենայով դիակը տեղափոխել է Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող ամայի վայր և այրել, որից հետո այրված դին տեղափոխել է Լոռու մարզի Աքորի գյուղի ճանապարհին կից գտնվող դաշտավայր և թաքցրել հողի ու տերևների տակ:


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

դիտվել է 11436 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը