Երևան
25 / Հունիս / 2019

Իրականում ինչու է ամուսնալուծվել Արթուր Աբրահամը. աղանդն է եղել պատճառը. մանրամասներ

Ipress.am-ը գրում է․Օրերս հայտնի դարձավ, որ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում պարզապես նշված է, որ Մերի Աբրահամյանը՝ Արթուր Աբրահամի կինը, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի, քանի որ վերջինս երեխային վերցրել և հեռացել է:

iPRESS.am-ին մի շարք մանրամասներ հայտնի դարձան, մասնավորապես այն, որ Արթուր Աբրահամը առանց կնոջ համաձայնության երեխային իր հետ տանելու սեփական պատճառներն է ունեցել: Իրականում կնոջ՝ Մերի Աբրահամյանի մայրը աղանդավոր է, ինչը Աբհարամը չի ընդունել:

Տևական ժամանակ Արթուր Աբրահամը կնոջը ուղեկցել է ծնողների տուն, հնարավորություն տվել, որպեսզի ինքնակամ ուղղվի, նոր վերադառնա ընտանիք: Հաճախ վեճեր են եղել հենց կնոջ տան անդամների ներկայությամբ: Սակայն կինը՝ Մերի Աբրահամյանը այդպես էլ չի գնացել այն ճանապարհով, ինչը նախընտրելի էր Արթուր Աբրահամի համար:

Ի վերջո Արթուր Աբրահամը որոշել է երեխային վերցնել և հեռանալ կնոջից, որից հետո էլ կինը որոշել դիմել դատարան՝ ամուսնալուծման նպատակով: Նրանց մտերիմները փաստում են, որ Արթուր Աբրահամն ու իր կինը գեղեցիկ ընտանիք ունեին և շատ սիրով ու հարգանքով էին միմյանց նկատմամբ:

«Մերին այդպես էլ դարձի չեկավ, քույր էլ ունի նույնիսկ, որը մոր հետ միասին մասնակցում է այդ աղանդավորական հավաքներին»,– հավելեց մեր զրուցակիցը:

Նյութի աղբյուր՝ ipress.am

դիտվել է 94000 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է