Երևան
18 / Օգոստոս / 2019

ԱՄՆ պատժել, թե փրկել է Շմայսին. առաջին ծիծեռնակը

lragir.am-ը գրել է․ Ժամանակ թերթը տեղեկություն է հրապարակել, որ ԱՄՆ իշխանությունը Հայաստան է վերադարձրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին: Թերթի տեղեկությամբ, Մովսիսյանը ընտանիքով մեկնել է ԱՄՆ, մշտական բնակության ակնկալիքով, սակայն ԱՄՆ ներգաղթային մարմինը չեղարկել է նրա մուտքի 10-ամյա արտոնագիրը, եւ Շմայսը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան:

Եթե դա տեղի է ունեցել, ապա առաջին հայացքից թվում է, որ ԱՄՆ համաժամանակ պատժել է թե Շմայսին, թե նաեւ Հայաստանին՝ նրան հետ վերադարձնելով:

Սակայն, գործնականում, Միացյալ Նահանգների քայլը շատ ավելի խորն է, ընդհուպ հեղափոխական: Բանն այն է, որ Շմայսը Հայաստանում հեղափոխության, իրավիճակի փոփոխության քայլող խորհրդանիշներից է: Նրան են պատկանում Հայաստանի վերափոխման պատմական շրջափուլի հիմնարար արտահայտություններ, ինչպիսին ԱԱԾ «շնորհքով ներխուժումը», կամ հայտարարությունը, որ այս երկրում ապրելու համար այլեւս չկա զենք պահելու անհրաժեշտություն:

Շմայսն իհարկե բարբառել է ճշմարտությունը, եւ Միացյալ Նահանգների միգրացիոն իշխանությունն այլ բան չի արել, քան քայլող ճշմարտությունը Հայաստան վերադարձնելը:

Առաքել Մովսիսյանը, լինելով նախկին իշխող համակարգի կարկառուն ներկայացուցիչներից, դերակատարներից մեկը, միաժամանակ, եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկն էր այդ համակարգում, որ ըմբռնեց Հայաստանում տեղի ունեցողի պատմական համատեքստը, դիմադրության փոխարեն որոշելով կամա թե ակամա աջակցել այդ փոփոխությունների լայն ընկալմանն ու «պատկերազարդմանը»: Իսկ դա ուներ կարեւոր նշանակություն, հաշվի առնելով այն, որ Հայաստանի հանրային շերտերի մի որոշակի մասում իրականությունն ընկալելու համար ավելի մեծ նշանակություն ունենում են պատկերները, խորհրդանիշները, քան խոսքը:

Թվում է, որ նախկին իշխող համակարգում կային շատ ավելի ինտելեկտուալներ, իրավիճակի փոփոխության պատմական համատեքստը համարժեք ընկալելու համար, եւ թվում է, որ առաջինը կարող էր լինել ով ասես, միայն ոչ Շմայսը: Բայց տեղի ունեցավ հակառակը, թերեւս գուցե նախախնամության ուժով հենց պատկերն ու խոսքը մեկտեղելու համար:

Ըստ երեւույթին, Մովսիսյանը համարել է, որ դրանով ավարտեց իր պատմական առաքելությունն ու կարող է հեռանալ Հայաստանից, բայց, Միացյալ Նահանգներն ըստ երեւույթին Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին աջակցության պատրաստակամության շրջանակում վերադարձրել է Առաքել Մովսիսյանին եւ թույլ չի տվել նրա պատմական առաքելության ընդհատում: Օրինակ, նա է ասել, որ Հայաստանում ապրելու համար այլեւս չկա զենքի կարիք: Ըստ այդմ նա ինքը պետք է ցույց տա, որ առանց զենքի ապրում է Հայաստանում:

դիտվել է 16484 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին