Երևան
23 / Ապրիլ / 2019

Սաշիկների «սուրբ» տեղը դատարկ չի մնում

Օրվա իշխանությունները քաղաքական դաշտն իրենցով անելուց, առանցքային պաշտոնները սեփական քաղաքական թիմի միջև մաս-մաս անելուց հետո անցել են տնտեսական դաշտի մոնոպոլիզացիային: Վերջին օրերին ծավալվող իրադարձությունները ասվածի վառ ապացույցն են: Մամուլում շարունակում է թիվ մեկ թեման մնալ «Սպայկա» ընկերության հետ տեղի ունեցող զարգացումները: Ուշագրավը «Սպայկա»-ի պատմության մեջ այն է, որ զուգահեռաբար մեկ այլ ընկերություն է մուտք գործում շուկա։ Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է։ Իսկ ուշագրավ է այս ամենն այն պատճառով, որ «Սպայկա»-ին փաստացի խնդիրների առաջ կանգնեցնելով՝ ճանապարհ է բացվում մեկ այլ ընկերության համար։

«Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր»-ի օգտին աշխատում են «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։ Ասել է թե, նոր իշխանությունները ցանկանում են ունենալ հեղափոխական սաշիկների սեփական թիմը:

Սա միակ օրինակը չէ; Օպերայի շրջակայքի ստորգետնյա կայանատեղիների հարցը նույնպես օրիգինալ լուծում է գտել. քաղաքապետարանը որոշել է այն հանձնել հավատարմագրային կառավարման: Թե որ ընկերությանը՝ դեռ հայտնի չէ: Սակայն չի կարելի բացառել նաև, որ որոշման հիմքում ընկած է մերձիշխանական շրջանակներից որևէ մեկին յուղոտ բիզնես նվիրելու ցանկությունը, այլ կերպ ասած, նոր իշխանությունները ոչ թե տուրք են տալիս նախկիններին, նպաստում նրանց բիզնես առաջընթացին, այլ բուծում են սեփական «սաշիկներ», հեղափոխական նոր օլիգարխներ, որոնց միջև էլ կբաշխվի նախկիններից օրենքի տառին համապատասխան և շնորքով վերցրած յուղոտ պատառները…

Իհարկե, Հայաստանին անհրաժեշտ է տարիներ շարունակ կարծրացած քաղաքական-ֆինանսական համակարգի տրանսֆորմացիան, քանի որ այդ համակարգը, ինչ խոսք, անթերի չէր: Սակայն նոր իշխանություններն այդ ֆորմատավորումն անում են ոչ թե տնտեսության, հանրության, այլ սեփական, նեղ խմբակային շահերից ելնելով: Այդ դեպքում տուժողը հենց տնտեսությունն ու հանրությունն են, քանի որ հին սաշիկներին պարզապես փոխարինելու են եկել նորերը…

Նյութի աղբյուրը՝ https://lurer.com/?p=318406&l=am  

դիտվել է 25751 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Ով է Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ

Ապե, մի հատ դուրս արի․ ավագանիում թեժ է (տեսանյութ)

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել