Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Կենսաթոշակ` 50-ից 55 տարեկանում. ինչպես և ում դիմել

Dialogue.am-ը գրում է․

Այն մասնագետներն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում 2003-ի օգոստոսի 1-ից հետո, մասնակի կենսաթոշակից օգտվել չեն կարող: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվողների ցանկը սահմանում է պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ կարող են ստանալ.

1.Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներ (ցանկը՝ իրազեկման վերջում), եթե լրացել է նրանց 55 տարին: Ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժն է:

2.Թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններ (ցանկը՝ իրազեկման վերջում), եթե լրացել է նրանց 50 տարին: Ունեեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

Սակայն, կենսաթոշակի այս տարատեսակից կարող են օգտնվել նրանք, ովքեր վերոնշյալ մասնագիտություններում աշխատել են մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը:

Ստացվում է, որ ավելի քիչ թվով շահառուներ են կարողանում օգտվել մասնակի կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքից՝ միայն սահմանված վերջնաժամկետին չհամապատասխանելու պատճառով: Իրավացի կարելի է համարել այն մարդկանց դժգոհություններն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում, բայց մի քանի օրվա տարբերությամբ չեն կարողանում օգտվել իրենց իրավունքից:

Ցանկալի կլիներ, եթե օրենքը լիներ անժամկետ. տարածվեր նաև նրանց վրա, ովքեր մինչև այժմ էլ զբաղեցնում են այդ պաշտոնները: Ցավալի է նաև, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը չի հաշվառվում մասնագիտական աշխատանքային ստաժում: Սա ևս պակասեցնում է այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող էին ստանալ մասնակի կենսաթոշակ:

Օրինակ. 55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով և նրկայացրել է հետևյալ մասնագիտական գործունեությունը`

1972-1975թթ.` էքսկուրսավար,
1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:
1-ին դեպքում, երբ աշխատել է որպես էքսկուրսավար, որպես ստաժ հաշվարկվում է ամբողջ ժամանակը` 3 տարի, երկրորդ դեպքում, երբ աշխատել է մանկավարժ` 1978-ից 2009 թվականը, որպես ստաժ է ընդունվում ոչ թե մինչև 2009-ը աշխատած ժամանակը, այլ մինչև 2003-ը, այսինքն հաշվառվում է 25 տարին: Ընդհանուր աշխատանքային ստաժը ստացվում է 28 տարի:

Երբ դիմել մասնակի կենսաթոշակ ստանալու համար

Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, այսինքն` մինչև 63 տարեկանը լրանալը:

Մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող մասնագիտությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: 

Կարդալ շարունակությունը 

դիտվել է 224926 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա