Երևան
25 / Հունիս / 2019

Խանդը բնավորություն է, երբեմն մրցակցություն. Ռոզի Ավետիսովա

Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որը մեզ հետ կիսեց իր խոհերը գրական ստեղծագործությունների , եսասիրության , արտիստին մեծարող և գնահատող հատկանիշների մասին:

-Ո՞ր գրական ստեղծագործություններն են ազդել Ձեր աշխարհայացքի ձևավորման վրա:

-Ալբեր Քամյուի «Անկումը» , Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Մ.Դյուրասի«Սիրեկանը» ու էլի շատ շատերը ...

-Ո՞ր հատկանիշների շնորհիվ են արտիստին մեծարում ու գնահատում:

- Համեստության և անձնուրաց աշխատասիրության:

-Ի՞նչն է «թուլացնում» արվեստագետին:

-Մեծամտությունը և ինքնաբավ լինելը:

-Ըստ Ձեզ՝ մարդն աշխարհի ամենամիայնա՞կ էակն է:

- Ըստ իս՝ որքան մարդը շատ է կտրվում բնությունից, այնքան դառնում է միայնակ:

-Ի՞նչն է կնոջը դարձնում նրբագեղ ու կիրթ:

-Խոսքի և իրեն մատուցելու մշակույթը:

-Ով սիրում է, պե՞տք է սովորի կորցնել ու վերագտնել:

-Ով սիրում է , արդեն գտել է, անկախ վերջաբանից:

-Խանդը միջակությա՞ն նշան է:

-Խանդը բնավորություն է, երբեմն մրցակցություն, բայց միջակություն չէ հաստատ:

-Արդյո՞ք եսասիրությունը մեծագույն անհավատարմությունն է:

-Եսասիրությունը ամենաբնական դրսևորումներից է, պարզապես տարբեր մարդկանց մոտ չափաբաժիններն են տարբեր:

-Ինչի՞ կդիմեիք, եթե երազանքների համար մղած պայքարում մի քանի կռիվ տանուլ տայիք:

-Ես շատ կռիվներ եմ տանուլ տվել, բայց ինչ քայլի էլ դիմել եմ, չեմ կորցրել տեսակս, խիղճս և սկզբունքներս:

-Ինչպիսի՞ սյուժե և վերնագիր կունենա այն ֆիլմը, որը կպատմի Ձեր մասին:

-« Մի երազողի պատմություն » ...

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

 

դիտվել է 7891 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է