Երևան
23 / Հուլիս / 2019

«Կարող է՝ Փաշինյանը զանգ է ստացել»

«168 ժամ» թերթը գրում է. «Երկրում իրավիճակ է փոխվել, իշխանական պատգամավորները պարտական չեն և չեն տիրապետում բիզնեսում տեղի ունեցող ամբողջ պրոցեսներին: Նախկինում փայ էին մտնում ու դաբրոներ էին տալիս, դրա համար գիտեին՝ որտեղ ինչ կա: Հիմա նման ֆունկցիա չունեն իշխանական պատգամավորները, մենք ընդամենը համակարգում ենք դաշտը, ըստ այդմ՝ նոր տնտեսվարողներ, խաղացողներ են հայտնվում դաշտում»,- մեզ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե որտե՞ղ են ստեղծվել Ստրասբուրգում վարչապետի հայտարարած 50-51 հազար աշխատատեղերը:

Ըստ նրա՝ առաջիկայում հրապարակումներ կլինեն՝ ի՞նչ ընկերություններ են բացվել, ո՞ր ոլորտներում և քանի՞ աշխատատեղ է ստեղծվել: Թե ինչպե՞ս է մի քանի ժամում 1000 աշխատատեղ ավելացել, Սարգսյանի կարծիքով՝ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել՝ կախված նրանից, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը. «Կարող է՝ զանգ է ստացել ներդրումների նախարարից, ու նա ասել է՝ պարո՛ն վարչապետ, այս ընթացքում ևս հազարն ավելացել են, և արդեն ճշտված՝ վարչապետը 51 հազար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա-ի

դիտվել է 15029 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է