Երևան
23 / Ապրիլ / 2019

«Մտածեք Փաշինյան, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ…»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.

«Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ…


Մի կողմ թողնենք այն, որ նման աշխատասենյակներում Դրոշի պահպանման որոշակի կարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դրոշի վիճակի համար լավագույնս կարելի է դատել բարոյական պարտականության տեսանկյունից…


Բա ո՞ւր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ Բա ո՞ւր է մնում աշխատողի ընտանիքի անդամների, այդ թվում՝ ամենից առաջ՝ անչափահաս երեխա(ներ)ի գոյապահպանման շահը…

Մտածեք Փաշինյան, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ, և նրանք ինչո՞վ են առավել աշխատանքից անհիմն ազատված հայտնի երիտասարդից…

Որ լավ ծանրութեթև անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք և՛ ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), և՛ ցրել Ձեր հասցեին ձևավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն «քայլած» ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման…»:

դիտվել է 8268 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Ով է Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ

Ապե, մի հատ դուրս արի․ ավագանիում թեժ է (տեսանյութ)

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել