Երևան
26 / Հունիս / 2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում

Shamshyan.com-ը գրում է․ Ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան–Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 08 OO 066 համարանիշի և Opel մակնիշի 83 MM 033 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մխիթար Մանուչարյանի և տեղակալ Զորիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչաան վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի՝ մահացած վարորդի և Opel-ի՝ վիրավոր վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի որդին էր: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 7217 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է