Երևան
26 / Հունիս / 2019

Երևանում 2 տարեկան երեխան կորել է` տատիկից ու պապիկից փախչելով

Երևանում տարօրինակ դեպք է գրանցվել. Երևանի կենտրոնում երեխային զբոսանքի տարած տատին ու պապիկը որոշել են բանկոմատից գումար հանել ու չեն նկատել, թե ինչպես է այդ պահին իրենցից փախել 2 տարեկան թոռնիկը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկաններին: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։

«Բնականաբար, ավագ սերնդի ներկայացուցիչ տատիկ–պապիկի համար մի քիչ դժվար է բանկոմատից գումար հանելը։ Նրանք երկուսով կենտրոնացել էին բանկոմատի վրա։ Երեխան էլ օգտվել է առիթից ու գնացել է իր հետաքրքրությունների հետևից»,– պատմել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը։

Երեխայի կորուստը նկատած տատիկն ու պապիկը դիմել են ոստիկաններին` խնդրելով օգնել իրենց։

Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է շատ արագ գտնել նրան։ Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այդպիսի դեպքերում իրենք փորձում են հասկանալ մեծերի հսկողությունից ազատված երեխայի հոգեբանությունը։

 

դիտվել է 33038 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է