Երևան
20 / Հունիս / 2019

Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նորագավիթի մաքսատան աշխատակցի աշխատանքից ազատման հարցին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ խախտվել է մարդու աշխատանքային իրավունքը: Լրագորղներն այս մասին հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանին:


«Գիտեք, եթե այդպես շարունակվի, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրելուց մեկ տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն ասաց, որ ընդհանրապես չի հասկանում՝ այդ միջադեպի հետ կապված իրեն ինչում են մեղադրում և ինչու:

«Ասում են՝ այ Նիկոլը մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ եթե վարչապետը մոտենում ա, այդպես չեն դիմավորում: Խոսքը ուրիշ բանի մասին է՝ եթե վարչապետին մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալը որևէ արձագանք կառաջացնի՞, ի՞նչ եք կարծում: Բա էդ մաքսային մարմիններից որ էդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է: Պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում”,- ասաց նա:

Դիտարկմանը, որ կարծես համակարգային խնդրի պատճառով մեկ մարդ քավության նոխազ դարձավ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գոյություն ունի փաստ և փաստին արձագանք:

«Ես չէի պլանավորել, որ հատուկ պետք է մտնեի էդ սենյակ: Իմիջիայլոց, ես հատուկ հետաքրքրվել եմ, մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, մի կարճ ժամանակ աշխատել է Ազգային ժողովում և հետ է եկել Պետական եկամուտների կոմիտե: Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Բայց ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել: Ես ուզում եմ, որ ոչ ոք անակնկալի չգա: Եվ ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այնքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այս օրվա միջադեպը: Եվ այն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ, հենց այդ օրը ամբողջ պետական համակարգն ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: Դա իր նպատակին ծառայել է: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքին, ես կարծում եմ՝ լավ մասնագետը Հայաստանում աշխատանքի խնդիր չի կարող ունենալ: Իսկ այդտեղ , ենթադրում եմ, լավ մասնագետներ պետք է աշխատեն»,- նշեց նա:

Երկրորդ, ըստ Փաշինյանի, անընդհատ ասում են, թե խախտվել է քաղաքացու իրավունքը: «Բայց խոսքը քաղաքացու մասին չէ, մինչև քաղաքացի լինելը, մեր սիրելի հայրենակիցը նախ ուսադիրների տակ, զինվորական իրավիճակում և կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է»,- ասաց նա:

դիտվել է 15925 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է