Երևան
23 / Ապրիլ / 2019

Արտառոց ուռուցքը փոքրիկ աղջկա դեմքը ձեւախեղել է

Կալիֆոռնիայից 2 տարեկան Օլիվիա Չիչոնը ի ծնե տառապում է ավշային (լիմֆատիկ) մալֆորմացիայով: Սա ավշային անոթների զարգացման արատ է, որը դրսեւորվում է ներարգանդային զարգացման փուլում:

Հիվանդության պատճառով աղջկա դեմքին եւ պարանոցին կան բազմաթիվ մանր կիստաներ, որոնք նրա դեմքը ձեւախեղում են: Բժիշկները խորհուրդ են տվել հղիությունն ընդհատել արհեստական ճանապարհով, սակայն ծնողները որոշել են երեխային պահպանել: Լիմֆատիկ մալֆորմացիայի դեպքում սովորաբար նշանակվում է վիրաբուժական բուժում, սակայն ծնողները ցանկանում են փորձել ավելի ժամանակակից մեթոդ՝ սկլերոթերապիան: Անոթի լուսանցքի մեջ մտցվում է հատուկ սարք, որն առաջացնում է նրա պատերի սոսնձում եւ հետագայում ներծծում: Սկլերոթերապիան սովորաբար կիրառվում է երակների վարիկոզ լայնացման բուժման համար:

Օլիվիայի ծնողները նշում են, որ աղջիկն իր արտաքինով գրավում է հասակակիցների ուշադրությունը եւ իր հասցեին զվարճալի մեկնաբանություններ լսում: Այս հանգամանքը փոքրիկի մերձավորներին լրջորեն անհանգստացնում է, որոնք վախենում են, որ տարիների ընթացքում կպչուն ուշադրությունը միայն կաճի:

Ծնողներն այսօր խորհրդակցում են բժիշկների հետ աղջկա բուժման հարցով, սակայն կողմերը դեռեւս վերջնական որոշման չեն հանգել: Սկլերոթերապիայի մեթոդով բուժման համար 3 ամիս է պետք: Աղջկա ազգականներին գրավում է այն, որ սկլեթերապիայից հետո սպիների քանակությունը նվազագույնի կհասնի:

«Մենք ցանկանում ենք, որ երբ Օլիվիան մեծանա, հավատա, որ գեղեցիկ է՝ անկախ ամեն ինչից: Սա մեզ ամենից շատ է անհանգստացնում»,- նշում են նրանք:

Նյութի աղբյուրը՝ news.am

դիտվել է 12360 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Ով է Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ

Ապե, մի հատ դուրս արի․ ավագանիում թեժ է (տեսանյութ)

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել