Երևան
23 / Ապրիլ / 2019

Պատահել է, իմ ծննդյան օրը ինձ ոչ-ոք չի շնորհավորել…

«Երբ մենակ էի ապրում, պատահել է, իմ ծննդյան օրը ինձ ոչ-ոք չի շնորհավորել…
Ի՜նչ հեշտ են մենակին մոռանում և անտեսում, վիրավորում…

Որոշ գրողներ ինձնից այնպես էին նեղացել, որ կարծես ոչ թե իմ, այլ իրենց կնոջից էի բաժանվել…
Իրականում նրանց առիթ էր պետք՝ իրենց դժգոհությունն ու անբարյացկամությունը ցույց տալու...Նրանց ոչ իմ, ոչ էլ առավել ևս իմ նախկին կնոջ ցավն էր մտահոգել...

Հանկարծ բոլորը միասին հիշել էին իմ դիպուկ և կծու խոսքերը՝ ասված երեսներին, իմ հաջողությունները իրենց ցավ պատճառած...և որոշել էին վրեժխնդիր լինել ընկած և վիրավոր մարդուց...
Ինչքա՜ն փոքր կարող է լինել մարդու հոգին...

Այստեղ է, որ հասկացա աշխարհի օրենքը և ավելի լավ ճանաչեցի մարդուն...
Այստեղ է, որ ստեղծվեցին իմ լավագույն գործերը, որպեսզի նվիրեմ նրանց, ովքեր ինձ մոռացել էին իմ մենության մեջ...»
Համո Սահյան

դիտվել է 31407 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Ով է Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ

Ապե, մի հատ դուրս արի․ ավագանիում թեժ է (տեսանյութ)

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել