Երևան
20 / Օգոստոս / 2019

Նիկոլ Փաշինյանը կմերժի՞ Պուտինին

Երեկ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը տևել է շուրջ երեք ժամ։ Հանդիպումից հետո տարածած հայտարարությամբ արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արձանագրել են, որ երեկվա հանդիպումը Վիեննայում մարտի 29-ին կայացած հանդիման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն էր, և, որ դրա ընթացքում մասնակիցները քննարկել են «իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները»:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է կողմերի շահագրգռվածությունը՝ հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում:

«Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:

Ինչպես և սպասվում էր, արտգործնախարարների հանդիպումն ընթացել է Վիեննայի վերջին հանդիպման տրամաբանության շրջանակներում, որի ընթացքում ձեռք են բերվել հումանիտար քայլեր կատարելու մասին պայմանավորվածություններ։

Երեկվա հանդիպումն առանձնանում էր, սակայն, նրանով, որ այն տեղի էր ունենում Մոսկվայում, և ամենակարևորը՝ Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Եվ ամենակարևոր հարցն այն է՝ արդյո՞ք գործ ունենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ռուսաստանի հերթական ակտիվացման և բանակցային գործընթացը վերահսկելու ռուսական ձգտման հետ։ Դա էլ իր հերթին՝ հարց է առաջացնում՝ արդյո՞ք դեռևս շարունակում է ակտուալ մնալ «Լավրովի պլանը», որը, ինչպես վերջերս հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ներկայացվել է Հայաստանին և Ադրբեջանին և մերժվել է երկու կողմերից էլ։

Հիշեցնենք, որ «Լավրովի պլանը» կարգավորման Մադրիդյան սկզբունքների շրջանակներում նախատեսում է նաև խաղաղապահ զորքերի տեղակայում Լեռնային Ղարաբաղում։

Չկա որևէ վկայություն, որ Ռուսաստանը հրաժարվել է «Լավրովի պլանից», ճիշտ հակառակը՝ կա հավանականություն, որ ցանկացած նման՝ Մոսկվայի ներքո կայացող հանդիպման ընթացքում Կրեմլը փորձելու է վերաթարմացնել «Լավրովի պլանը»։

Իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ կկարողանա՞ն կողմերը կրկին մերժել Ռուսաստանին։ Հայաստանի նոր իշխանության դեպքում այդ հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ այն վարում է Ռուաստանին որևէ կերպ «չնեղացնելու», այլ հակառակը՝ Մոսկվային ամեն ինչում հաճոյանալու քաղաքականություն։

Աղբյուրը՝ https://168.am/2019/04/16/1109625.html 

դիտվել է 20719 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին