Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետի տեղակալը

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Աշոտ Սարգսյանը իր վարած Lada Granta մակնիշի A 758 AE 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարմանն կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Ծաղկաձորի բաժնի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության մայոր է:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ Սերյոժա Վարդանյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 9481 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը