Երևան
26 / Մայիս / 2019

«Եկել է հայերի պարտքը վերադարձնելու ժամանակը». Ուշագրավ իրավիճակ

Lragir.am-ը գրում է. Հայ առաքելական եկեղեցու թեմի բացման 300-ամյակի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը հատուկ հեռագիր է ուղարկել․․․

Ռուսաստանի նախագահը նշել է, որ «իր պատմությունը սկսելով 1717 թվականին, թեմը միավորել է հայկական եկեղեցիները, որոնք գոյություն են ունեցել Ռուսաստանում,դարձել հազարավոր մարդկանց համար իսկական հոգեւոր կենտրոն, հայ ժողովրդի ինքնաբավ մշակույթի, սովորույթների ու ավանդույթների պահպանման կարեւորագույն գործոն»…

Պուտինը հայկական եկեղեցին անվանել է հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը…

300 տարի առաջ հայերը Ռուսաստանում փաստացի ինստիտուցիոնալ մակարդակով են ներկայացված եղել…

Այդ ժամանակ Ռուսաստանը նոր էր կայանում որպես կայսրություն, եւ հայերը կարևորագույն դեր են ունեցել դրանում…

Պուտինի հեռագիրը հատկանշական է հայ-լեհական համագործակցության 650-ամյակի վերաբերյալ վերջերս Լեհաստանի Սենատի ընդունած բանաձեւի ֆոնին․․․

Բանաձևը կարծես թե հղում է անում նախաօսմանյան ժամանակներին, երբ հայերը տիտղոսային ազգ էին Բյուզանդիայում․․․

Դեռևս 2017 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել էր, որ հայերը կարողացել են «իրենց սրտերում պահպանել պատմական հայրենիքի մասին հիշողությունը, որտեղ նրանց նախնիները կերտել են հզոր հնագույն քաղաքակրթություններից մեկը»․․․

Հոկտեմբերին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, խոսելով քրիստոնեության արմատների մասին, ասել է, որ քրիստոնեության սերմերը ցանվել են Սիրիայի լեռներում, Լիբանանի հովիտներում, Հայկական լեռնաշխարհում․․․

ԱՄՆ-ն հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին․․․

Հայաստան ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանն անվանել է առաջին քրիստոնյա երկիր․․․

Այս ամենը հնարավոր չէին լինել առանց աշխարհքաղաքական ֆոնի եւ նոր աշխարհակարգի կառուցման, որն ինչ-որ չափով կարող է վերադարձ լինել ակունքներին․․․

Երկար տարիների պատմագրությունում և աշխարհքաղաքականությունում վախենում էին հիշատակել հայկական քաղաքակրթության և Հայաստանի մասին․․․

Հայերից խլել են ամեն ինչ՝ միայն մի փոքր մաս թողնելով: Դա էլ բավարար էր իր մասին հիշեցնելու եւ ապացուցելու, որ խորն արմատները նույնպես թարմ ծիլեր են տալիս․․․

Անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը մեկ տարի առաջ զարմանում էր. «Ես պատմաբան չեմ և ոչ մի կերպ չեմ հավակնում, սակայն չի կարող չզարմացնել, թե ինչպես են «կեղծ պատմաբանները» շրջանցում «Հայաստան», «հայկական» բառերը»․․․

Դրա փոխարեն գրում են «Փոքր Ասիայի արեւմուտք, Հարավ-արեւելյան Թուրքիա», ցանկացած բան, սակայն ոչ Հայաստան»․․․

Եկել է հայերի պարտքը վերադարձնելու ժամանակը.  

դիտվել է 59602 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար