Երևան
23 / Մայիս / 2019

Մատվիենկոն հայտարարել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպման ժամկետների ու վայրի մասին

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:


«ՌԴ-ի եւ Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ կառուցողական, դինամիկ ընթացք ունի: Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք մշտական շփման մեջ են, հեռախոսազրույցներ են անցկացնում:


Մայիսի 29-ին հանդիպում է լինելու ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա Ղազախստանում, իսկ հոկտեմբերի 1-ին նույնպիսի միջոցառում է լինելու Երեւանում, որտեղ նույնպես մեր երկրների ղեկավարները հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան»,- հայտարարել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը:

դիտվել է 6091 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Դատավորներից ով որքան կարողություն ունի

Արթուր Ասատրյանը` համահայկական գեղեցկության մրցույթների հովանավոր

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար