Երևան
26 / Օգոստոս / 2019

«Պարոն Փաշինյան ջան, էդ մեր տատիկ-պապիկները կշտացե՞լ են, որ 124 մլն-ով Քաղաքացու օր ես նշում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացու օրվան, որը նշելու համար Կառավարությունը հատկացրել է 124 մլն դրամ, նկատեց՝ Հայաստանում բոլոր հարցերը լուծվել են, հիմա էլ քյաբաբ, խորոված, խաշով՝ 124 մլն-ով Քաղաքացու օր են նշում։

«Այդ նույն Փաշինյա՞նը չէր, որ Ազգային ժողովում, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, սրտաճմլիկ բառեր էր ասում, թե մեր տատիկ-պապիկները «նիսյաներ» ունեն, էս կառավարությունն արդյունավետ չի ծախսում։ Բա հիմա, պարոն Փաշինյան ջան, էդ մեր տատիկ-պապիկները կշտացե՞լ են, որ 124 մլն-ով Քաղաքացու օր ես նշում, «պռազդնիկներ» է, որ անում ես։


Բա այդ 124 մլն դրամը տատիկ-պապիկների «նիսյաները» փակելու վրա ծախսեին, տային ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներին, մանկատներին, ծերանոցներին։ Փաշինյանն էր լացացնում Ազգային ժողովում, երբ պատգամավոր էր, այսքան շուտ մոռացա՞վ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով նոր իշխանությունների կառավարման մեկ տարվան, Է. Շարմազանովը նշեց, որ այն սուտ խոստումների և սին սպասումների տարի էր։
«Փաշինյանն ասում էր՝ հես ա 800 մլն դոլարով բյուջեն լցնելու ենք, հիմա լցվե՞լ է, տեսե՞լ եք»,- շեշտեց Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

դիտվել է 21066 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է

Հույսով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին