Երևան
23 / Հուլիս / 2019

Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը դարձել «Արարատցեմենտի» սեփականատեր

Ցեմենտի տուրքի մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում նոր թափ կհավաքեն: Նախքան նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամբողջ կազմով «լծվեց» կոնկրետ մեկ տնտեսվարողի՝ իր ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության շահերի պաշտպանությանը:


Հատկապես հետաքրքիր էր Ծառուկյանի ռեակցիան «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանի ելույթի այն հատվածին, որտեղ պատգամավորը հիշեցրեց գործարանի մասնավորեցման ժամանակաշրջանը:


«168 Ժամի» հետ զրույցում Հայկ Գևորգյանը պնդեց իր ներկայացրած տվյալները՝ 2002թ. «Ռոբերտո» ընկերությունը գնել է «Արարատցեմենտն» ուղիղ վաճառքի ձևով, 200 հազար դոլարով: Ըստ նրա՝ այդ ժամանակ չէր հայտարարվում, որ Գագիկ Ծառուկյանը փայատեր է, որովհետև «Ռոբերտոն» օֆշորային ընկերություն էր: Ծառուկյանի անհանգստությունը Գևորգյանի մոտ տարակուսանք է առաջացրել՝ ինչո՞ւ է Ծառուկյանն անհանգստանում, երբ ինքը մասնավորեցման մասին խոսելիս՝ նրա անունը չի էլ հնչեցրել:

Հարցն այն է, թե ի՞նչ պայմաններում է գործարանը դարձել Գագիկ Ծառուկյանի սեփականությունը: Ընդ որում՝ այդ մասին «Արարատցեմենտի» և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կայքերում առկա տեղեկատվությունները մի փոքր տարբեր են: Մասնավորապես՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կայքում նշված է. «Գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ վերակազմավորվելով «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության: «Մուլտի Գրուպը» բազմաճյուղ կոնցեռն է՝ կազմված մի շարք ձեռնարկություններից…»:


Իսկ կոնցեռնի կայքում դրա հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կենսագրության մեջ Արարատի ցեմենտի գործարանի ձեռքբերման տարեթիվ նշված է 2003 թվականը:

2002թ. դեռևս պետական սեփականություն հանդիսացող «Արարատցեմենտի» բաժնետոմսերը վաճառվել էին, ինչպես նշել է Հ.Գևորգյանը, «Ռոբերտո» ընկերությանը: Այդ մասին վկայում է ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշումը, որը վավերացրել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ այդմ՝ «Արարատցեմենտ» ԲԲ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը:

Մասնավորեցվող բաժնետոմսերի գինն ընդհանուր սահմանվել է 200 հազար ԱՄՆ դոլար, իսկ գնորդին կառավարությունն ընդամենը պարտավորեցրել է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001թ. ցեմենտի արտադրության ծավալները: Որևէ ներդրումային պարտավորություն օֆշորային նոր սեփականատիրոջ առաջ չի դրվում։

Նույն որոշմամբ՝ կառավարությունը տարբեր ընկերությունների պարտավորեցրել է ազատել մեկ այլ ընկերության՝ ունեցած պարտավորություններից, որոնց կապը, սակայն, «Արարատցեմենտի» հետ հստակ նշված չէ, մասնավորապես՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6.8 մլն ԱՄՆ դոլար չափով, «ՀայՌուսգազարդն» ազատել է «Երևանի ՋԷԿ»-ին՝ մատակարարված գազի դիմաց 6 մլն ԱՄՆ դոլար պարտավորությունից, «Երևանի ՋԷԿ»-ը՝ «Հայէներգոյին»՝ էլեկտրաէներգիայի դիմաց 6 մլն ԱՄՆ դոլար պարտքերից, «Հայէներգոն» «Հայաստանի էլեկտրական ցանցերին» է ազատել էլեկտրաէներգիայի դիմաց 6 մլն դոլար պարտավորությունից, և այլն:

Թե ինչպե՞ս է օֆշորային «Ռոբերտոն» դուրս եկել խաղադաշտից, և ինչպե՞ս ու ի՞նչ գնով է «Մուլտի Գրուպը» ձեռք բերել գործարանը, որևէ տեղեկատվություն չկա:

Ծառուկյանն էլ նախօրեին հրաժարվեց որևէ պարզաբանում մտցնել: Լրագրողի հարցին՝ ինչքա՞ն է վճարել «Արարատցեմենտի» համար, Ծառուկյանը պատասխանեց. «Քո ի՞նչ գործն ա»:

Ի դեպ, այն տարիներին «Արարատցեմենտի» ուղիղ վաճառքը փորձագետներն «անօրինական» էին համարում, քանի որ տարբեր այլ միջազգային ներդրողներ կային, որոնք շատ ավելի մեծ գումարներ էին առաջարկում: Սակայն 2001 թ.

միջազգային մրցույթի միակ հայտը ներկայացրել էր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը վերջին պահին հրաժարվել էր գործարքից:

Ավելի ուշ, արդեն «Ռոբերտոյի» հետ գործարքից հետո, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, իբր, «Արարատցեմենտը» «Ռոբերտոյին» վաճառելու մասին կառավարության որոշումը գործարանի մասնավորեցման նպատակով հայտարարված մրցույթի շարունակությունն է:

Տպել | Դիտվել է` 4291

Share2

Բաժնի նյութերի ընտրանի
«Ես հորդորել եմ՝ կալանք չկիրառվի, բայց ինձ ասել են, որ մենք վախ ունենք, տագնապ ունենք, որ քննչական գործընթացին դա կխանգարի». Արսեն Ղազարյան
«Ես հորդորել եմ՝ կալանք չկիրառվի, բայց ինձ ասել են, որ մենք վախ ունենք, տագնապ ունենք, որ քննչական գործընթացին դա կխանգարի». Արսեն Ղազարյան
«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանի պարզաբանումը
«Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ». «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանի պարզաբանումը
Առաջարկվում է ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումներ կիրառել` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ
Առաջարկվում է ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումներ կիրառել` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ
Գործարար Դավիթ Երեմյանը ՝ «Սպայկա» ընկերությանն առնչվող աղմկոտ դեպքերի մասին
Գործարար Դավիթ Երեմյանը ՝ «Սպայկա» ընկերությանն առնչվող աղմկոտ դեպքերի մասին
«Մթերելու այլ տարբերակներ կգտնենք». Հայկ Գևորգյանը՝ «Սպայկայի» մասին
«Մթերելու այլ տարբերակներ կգտնենք». Հայկ Գևորգյանը՝ «Սպայկայի» մասին
Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
400 մլն դրամ Վարդանյան ընտանիքից` Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը
400 մլն դրամ Վարդանյան ընտանիքից` Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը
«Եթե եզրակացությունը կլինի բացասական, ուրեմն՝ այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
«Եթե եզրակացությունը կլինի բացասական, ուրեմն՝ այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

Փոխարժեք
USD483.75-0.01
GBP611.61+0.57
EUR553.65+2.21
RUB6.97-0.01
Ցուցանիշներ
Վարկերի միջին տոկոսադրույք0
Ավանդների միջին տոկոսադրույք0
Սպառողական գների ինդեքս0
Ոսկու գին0
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
ՕրվաՇաբաթվաԱմսվա
Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը դարձել «Արարատցեմենտի» սեփականատեր
Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը դարձել «Արարատցեմենտի» սեփականատեր
ԱԺ ամենահարուստ պատգամավորները
1
Գագիկ Ծառուկյան
$134.2 միլիոն
2
Սամվել Ալեքսանյան
$36.4 միլիոն
3
Հակոբ Գ. Հակոբյան
$8.5 միլիոն
4
Գրիգոր Մարգարյան
$6.1 միլիոն
5
Վահան Կարապետյան
$5.0 միլիոն
6
Արայիկ Գրիգորյան
$4.7 միլիոն
7
Գուրգեն Արսենյան
$3.6 միլիոն
Տեսնել բոլորը

դիտվել է 19315 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է