Երևան
20 / Նոյեմբեր / 2019

Հայկ Մարությանը բացահայտեց ամեն ինչ

Lragir.am-ը գրում է․ Կառավարության ապրիլի 18-ի նիստում Երեւանի քաղաքապետարանին տրվեց առանց մրցույթի, հրատապ գնման կարգով աղբատար մեքենաներ ձեռք բերելու իրավունք: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այդ անհրաժեշտությունը բացատրեց նրանով, որ Երեւանի աղբահանությունն իրականացնող Սանիտեք ընկերությունը կանգնած է տեխնիկական դժվարությունների առաջ եւ պարզապես չի հասցնում կատարել աղբահանությունը պատշաճ մակարդակով: Երեւանի քաղաքապետարանն այդպիսով փորձելու է «նեցուկ» լինել Սանիտեկին, իրավիճակը ճգնաժամայինից աղետալիի չհասցնելու համար, մինչ կգտնվի ճգնաժամից հիմնարար լուծում:

Ե՞րբ կգտնվի այդ լուծումը, քաղաքապետարանն առայժմ հստակ չի ասում, պարբերաբար հավաստիացնելով, որ դրա ուղղությամբ աշխատում է ամեն օր:

Միաժամանակ, կառավարության նիստում քննարկման ընթացքում Հայկ Մարությանը ուշագրավ մի հայտարարություն արեց, նշելով, որ Սանիտեկի հետ պարբերական քննարկումներ են ունենում իրավիճակի, պատճառների, հեռանկարների թեմայով, ու այդ ընթացքում ընկերության ղեկավարությունը իրենց ասել է նաեւ, թե քաղաքային նախկին իշխանության հետ ունեցել են ոչ միայն պայմանագրային, այլ նաեւ բանավոր պայմանավորվածություններ:


Դա բացահայտում է ամեն ինչ, եթե ոչ ամենայն մանրամասնությունների, այլ իրավիճակի տրամաբանության առումով: Ստացվում է, որ Երեւանի նախկին քաղաքային իշխանությունը կամ պարզապես Տարոն Մարգարյանը հսկա քաղաքի աղբահանությունն իրականացնող ընկերության հետ ունեցել է ոչ միայն իրավա-պայմանագրային, այլ նաեւ «բանավոր» համաձայնություններ: Ի՞նչ են ենթադրել դրանք, եւ արդյո՞ք այդտեղ չէ թաղված «շան կամ աղբի գլուխը»: Մասնավորապես, արդյո՞ք այդտեղ չէ պատճառը կամ բացատրությունը, որ Սանիտեկի խնդիրներն ու Երեւանի աղբահանության ճգնաժամը սկսեցին անմիջապես այն բանից հետո, երբ հեռացավ «բանավոր պայմանավորվածության» կողմերից մեկը՝ Տարոն Մարգարյանը:

Սա նախկին իշխող համակարգի տրամաբանության առումով զարմանալի չէ: Նախկին համակարգը հիմնված է եղել առավելապես «բանավոր» պայմանավորվածությունների վրա, բոլոր առումներով, ըստ այդմ Երեւանի քաղաքապետարանի գործունեությունն էլ եղել է այդ տրամաբանության մեջ, հատկապես հաշվի առնելով այն, որ Տարոն Մարգարյանն էլ եղել է այդ համակարգի առանցքային դերակատարներից:

Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություններ են եղել Սանիտեքի հետ Երեւանի աղբահանության հարցում: Արդյոք այդ համատեքստում են մամուլի այն հրապարակումները, որ Մարգարյանը ոչ ֆորմալ մաս է ունեցել Սանիտեքում, որն էլ դուրս է բերել քաղաքը թողնելուց հետո: Թե՞ պայմանավորվածությունները եղել են այլ տրամաբանության մեջ, երբ Սանիտեքը Երեւանի աղբահանության պատասխանատվությունն է ստանձնել, իսկ դրա դիմաց ընկերության սեփականատերերը կարող են ստացած լինել Հայաստանում գործող համակարգային տրամաբանության շրջանակում այլ ոլորտներում գործունեություն ծավալելու «արտոնություն», որի շնորհիվ էլ ի դեպ կարող էին «ծածկել» աղբահանության պատասխանատվության դաշտում եղած ռեսուրսային բացերը:

Եվ քանի որ թավշյա հեղափոխությունից հետո չեղարկվել է համակարգային նախկին տրամաբանությունը, բնականաբար առաջացել է խնդիր նաեւ աղբահանության դաշտում:

Մեծ հաշվով, իհարկե, երեւանցիներին այդ հարցերը քիչ են հետաքրքրում: Գլխավորն այն է, որ Երեւանի քաղաքային նոր իշխանությունը գտնի աղբահանության խնդրի նոր լուծումներ, արդեն զուտ իրավա-պայմանագրային դաշտում, բայց միաժամանակ աշխատանքի հուսալի մեխանիզմով, որը կունենա շատ թե քիչ միջնաժամկետ երաշխիքներ:

դիտվել է 16666 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)