Երևան
23 / Հուլիս / 2019

Առաջին հայկական պատվիրակությունը` EARTHX խոշորագույն բնապահպանական համաժողովին

Ապրիլի 26-28 Դալլասում, Տեխասի նահանգում կանցկացվի ամենամյա, բարձրաստիճան բնապահպանական միջոցառում: Միջոցառման նպատակն է ամբողջ աշխարհից հրավիրել տարբեր ոլորտներում նորարություններ իրականացրած մարդկանց, ովքեր կկիսվեն Երկրագնդի բարելավման իրենց փորձով: Առաջին անգամ այս միջոցառման պատմության մեջ հայկական պատվիրակությունը կմիանա նրանց էկո-փառատոնին և կունենա միջազգային տաղավար:

2018-ին այս ամենամյա EARTHx (www.earthx.org) միջոցառումը իր դռները բացեց ԱՄՆ-ից դուրս գտնվող անձանց համար, մինչ այդ այն միայն ԱՄՆ-ի հյուրերի համար էր:

Այս տարի Ալեքս Բարտը, ով Empire State Capital Partners (ESCP)-ի ներկայացուցիչն է, Ռոբերտ Բասսիլի հետ միասին, ով Ramsis Capital ՍՊԸ-ի հիմնադիրն է, փորձեցին Տեխասում անցկացվող միջոցառումը հասանելի դարձնել Հայաստանի համար:

Պարոն Բասսիլին ծագումով հայ գործարար է, ներդրող, բարերար: Նա Ramsis Capital ՍՊԸ-ի հիմնադիրն է և տնօրենների խորհրդի անդամը: Ramsis Capital ՍՊԸ-ն ակտիվներ ունի Ուկրաինայում, Եգիպտոսում, Ասիայում էներգետիկայի, անշարժ գույքի, ինժեներիայի, էներգաարդյունավետության և ֆինանսական ծառայությունների ոլորտում:

Պարոն Բարտը վենչուրային ներդրող է և “BIG.U”—ի հիմնադիրը: Այն հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կապիտալի ներգրավումը և ինկուբացիոն հարթակ լինելը Ուկրաինայի փոքր ու միջին ձեռնարկությունների համար։

Պատվիրակության մաս են կազմելու Հայաստանի կառավարության անդամներ, հասարակական կազմակեպություններ և բիզնես հարթակի ներկայացուցիչներ:

2019-ին զեկուցողները կլինեն Էներգետիկայի բաժնի քարտուղար Ռիք Պերին, սենատոր Լինդսի Գրահամը, 《Սթարբաքս》-ի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը, Միջազգային գործերի խորհրդի նախագահ և ղեկավար David Yarnold-ը, նաև ակնկալվում է ՄԱԿ-ի Սոլոմոնյան կղզիների դեսպան Սիդիլոյի, Միկրոնեզիայի Ֆեդերալ Նահագների դեսպան Չիգիյալի, Տոնգայի Թագավորության դեսպան Թոնեի և Սամոայի Անկախ Նահանգների դեսպան Ֆետուրիի ներկայությունը:

Այս տարի EARTHx-ը լինելու է իր պատմության մեջ ամենամասշտաբայինը և կունենա «International BIG.X Pavilion»-ի ձևաչափ: ESCP-ը մեծացրել է ծրագրի աշխարհագրությունը և ներառել է բիզնես պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Իսրայելից, Լեհաստանից, Ղազախստանից և Վրաստանից:

Փոքր և միջին կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում իրենց գաղափարներով կիսվել հենց Միացյալ Նահանգներում: Ապրիլի 26-28 BIG.X Pavilion»-ում կլինեն հավակնոտ ծրագրեր հետևյալ ոլորտներից. գյուղատնտեսություն, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, նորարարություն, պաշտպանության և ավիացիոն ոլորտ, 《խելացի》 անշարժ գույք, վենչուրային տեխնոլոգիաներ, բիզնեսի զարգացում և անգամ նորաձևություն: EARTHx-ի շքեղ բացմանը ապրիլի 26-ին, BIG.X pavilion-ում տեղի կունենա Etalonium(www.etalonium.io)-ի նորաձևության ցուցադրություն՝ տեղի ամենահայտնի դիզայներներից Մագդիչի http://yuliyamagdych.com/-ի մասնակցությամբ:

Մի քանի խոսք EarthX-ի մասին.
EarthX-ը 2018-ին խոշորագույն միջոցառում էր թե՛ թվերի և թե՛ անունների քանակությամբ: Այդ միջոցառմանը եղել են 137000 այցելու, 2.7 միլիոն դիտարկում սոցիալական ցանցերում, և 173.5 միլիոն արձագանք 17000 ուսանողների կողմից: Նախորդ տարվա դափնեկիրներից էին տիեզերագնաց Բազ Ալդրին, NIKE-ի թիմը, Գարեթ Բունեն՝ կոնտեյներ խանութի հեղինակը, Data by Washington և John R. Seidel III-ը Kolby Kaya-ի հետ ժամանցային ծրագրով:

EARTHx-ը մեկնարկեց 2011-ին Տեխասում որպես լոկալ միջոցառում այն բանից հետո, երբ խնդիր առաջացավ՝ ածխային գործարանի կառուցման հետ կապված: Trammell S. Crowe-ը հիմնադրեց EARTHx-ը բիզնես միջավայրում աշխատող մի շարք մարդկանց հետ, ովքեր շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակիցներ էին: EARTHx-ը վերածվեց Դալլասի մի փոքր հատվածից մինչև համաշխարհային մակարդակի խոշորագույն միջոցառման՝ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով:
«Այս մարտը հաղթանակած է բիզնեսի միջոցով և ոչ թե բողոքների»,- ասում է Crowe-ը:
Մնացե՛ք կապի մեջ և մասնակցե՛ք BIG.X-ին ձեր առաջարկություններով:

Եկե՛ք կառուցենք Երկիր մոլորակի ապագան միասին:

 

դիտվել է 1836 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է