Երևան
18 / Հունիս / 2019

Միայն այդ դեպքում Թուրքիան այլևս չի կարող ասել, որ ցեղասպանությունը հայերի կողմից մշակված դավադրություն է. Անտոնիա Արսլան

«Արտույտների ագարակը» վեպի հեղինակ, Հայկական արմատներով իտալուհի գրող Անտոնիա Արսլանը, Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույց է տվել իտալական TEMPI պարբերականին:

Գրողը խոսել է նաև ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած նախաձեռնությանը, որով կոչ է արվում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան տալ միջազգային հնչեղություն:

-Ամեն անգամ, երբ որևէ երկրում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված փորձեր են արվում, ինչպես շաբաթներ առաջ տեղի ունեցավ Իտալիայում, Թուրքիան բողոքում է, ետ է կանչում իր դեսպանին, կանչում է տվյալ երկրի դեսպանին և այլն:
Դրանք ինքնաբուխ արձագանքներ են, որոնք ի վերջո ոչ մի հետևանք չեն ունենում,- ասել է գրողը:


Արսլանը կարևորում է Մեծ եղեռնի մասին խոսելու անհրաժեշտությունը, որը կնպաստի Ցեղասպանության ընդունմանը, ըստ նրա միայն այդ դեպքում Թուրքիան այլևս չի կարող ասել, որ ցեղասպանությունը հայերի կողմից մշակված դավադրություն է:

Նյութի աղբյուր՝ yelaket.am

դիտվել է 7051 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3