Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Ինձ նորից թիրախ դարձրին․ ես վտանգի մեջ եմ․ Կարո Փայլան

Քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով նախորդ շաբաթվա վերջին Մեջլիսում իր դեմ կատարվածի վերաբերյալի մասին, պատմեց, որ սահմանադրական հանրաքվեի քննարկման ժամանակ խոսել է այն մասին, որ նախորդ դարասկզբին թուրքական իշխանությունները Oսմանյան կայսրությունում վերացրեցին չորս ազգերի՝ հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին։


«Ես նրանց ասել եմ, որ մենք այն ժամանակ կազմում էինք բնակչության 40 տոկոսը, հիմա կազմում ենք 0․9 տոկոսը: Ես այդ դեպքերն անվանեցի՝ «ցեղասպանություն» և ասացի՝ ես դա այդպես եմ անվանում, դուք ինչպես էլ ցանկանաք այնանվանել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քրեագետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Մեջլիսի հայ պատգամավորին «ցեղասպանություն» եզրույթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:

«Դժբախտաբար, ինձ նորից թիրախ դարձրին․ ես վտանգի մեջ եմ, բայց բոլորն են Թուրքիայում վտանգի մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ երկրում ազգայնական տրամադրություններ են տիրում, իսկ սահմանադրական հանրաքվեով այդ տրամադրությունները ավելի կամրանան:

Նրա խոսքով՝ նոր սահմանադրությամբ այլախոհ կուսակցությունների ղեկավարները պետք է լռեն կամ հայտնվեն ընդհատակում, ինչը ֆաշիստական իշխանությունների քաղաքականության արդյունք կարող է լինել:


Նա նկատեց, որ հայերը փոքրամասնություն են Թուրքիայում և ինքը մտահոգված է համայնքի ապագայով: «Ես միայն հայ համայնքի համար չեմ անհանգստանում, անհանգստանում եմ Թուրքիայում ապրող այլ կրոնական փոքրամասնությունների համար էլ,- ասաց նա,- եթե Դուք ծանոթ եք իմ հայտարարությանը, ուրեմն տեղյակ եք՝ ես նրանց ասացի՝ Դուք հարյուր տարի առաջ սխալ թույլ տվեցիք, 100 տարի հետո էլ պատրաստվում եք նույն սխալն անել: Նրանք դա անվանում են թուրքերի սահմանադրություն»:

Կարո Փայլանի պատմածով՝ նրան խորհրդարանի ղեկավարությունը չէր ցանկանում պատժել, սակայն ազգայնական կուսակցությունները սպառնացին, որ եթե իրեն չհանեն խորհրդարանից, նրանք սահմանադրական բարեփոխումներին կողմ չեն քվեարկի: «Դա նորմալ չէր»,- նշեց նա:

Չնայած Թուրքիայի իշխանությունների և ազգայնականների վերաբերմունքին Կարո Փայլանի նկատմամբ, նա ունի աջակիցներ․ նրան աջակցում են Թուրքիայի դեմոկրատ ուժերը, ամբողջ աշխարհի հայերը: « Ինձ մշտապես աջակցում է իմ՝ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցությունը․ այս անգամ էլ, երբ ինձ արգելեցին մասնակցել երեք նիստերին, իմ կուսակցության բոլոր անդամները, ի աջակցություն ինձ, նույնպես չմասնակցեցին երեք նիստերին»։

Կարո Փայլանի խոսքով՝ ինքը շարունակելու է պատժից հետո նույն կերպ իր աշխատել խորհրդարանում: «Հրանտ Դինքի սպանությունից հետո «ցեղասպանություն» բառը մարդիկ վախենում էին օգտագործել: Հիմա մենք կարիք ունենք նոր սերնդի, որը քաջություն կունենա ամենուր՝ խորհրդարանում, լրատվամիջոցներով՝ թերթերով, հեռուստատեսությամբ խոսելու ցեղասպանության մասին: Երեկ ես «ցեղասպանություն» բառն օգտագործեցի խորհրդարանում, նորից փորձեցին արգելել այդ բառի օգտագործումը: Իհարկե, այստեղ միայն «բառը» օգտագործելու մասին չէ խոսքը։ Ես խորհրդարանում էլ ասացի՝ ես այդպես եմ անվանում, դուք էլ ասեք, թե ինչպես եք անվանում այդ դեպքերը»,- ասաց Կարո Պապյանը:

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

դիտվել է 51349 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը