Երևան
21 / Օգոստոս / 2019

Ամռանը լուրջ կադրային փոփոխություններ կլինեն. Վարչապետը կարող է «ժերտվա» տալ անգամ Կարգին Հայկոյին

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշենք` վարչապետին կից գործում է մի քանի հոգուց կազմված կադրային «քասթինգ» իրականացնող թիմ, որի ուսումնասիրությունների արդյունքների վրա էլ տեղի կունենան սպասվող փոփոխությունները, որոնք կլինեն առաջին հերթին կառավարությունում։ Ընդ որում, բավականին բարձր մակարդակներում:


Կառավարության մեր աղբյուրները չեն բացառում, որ բանը հասնի մինչեւ Կարգին Հայկոյին` Երեւանի քաղաքապետին:


Բանն այն է, որ քաղաքի այսօրվա աղտոտ, անծաղիկ, չխնամված տեսքն արդեն իսկ ազդում է «բիչոկներ» հավաքելու սիրահար վարչապետի նյարդերի վրա։ Եթե այսպես շարունակվի` «հունիս-հուլիս ամիսներին աղբահանության առումով ուղղակի կատաստրոֆա կլինի. վարչապետը «ժերտվա» կտա Մարությանին, որպեսզի հանգստացնի առանց այն էլ իրենից մեծ հիասթափություն ապրող ժողովրդին, պարզապես առաջացել է զուգահեռ խնդիրը` իսկ ու՞մ նշանակել… «Իմ քայլի» ավագանիում չկա կոմպետենտ մարդ, որը կկարողանա հոգալ Երեւանի` հիդրայի վերածվող խնդիրները»,- ասաց մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6394 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին