Երևան
16 / Հունիս / 2019

Լսի՛, աղջի, դիմումդ սեղանիս լինի․ Անի Խաչատրյանը ներկայացրեց՝ ինչպես է թաղապետը ստիպել աշխատակցին ազատվել

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում ելույթ ունեցավ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը և ներկայացրեց՝ ինչպես է թաղապետը ստիպել աշխատակցին ազատվել։

«Ստիպում եք ազատման դիմում գրել, հիմա վարչական շրջանի ղեկավարի բառապաշարից. «Լսի, աղջի տասը րոպեից դիմումդ սեղանիս լինի»,- հեգնանքով հարցնում է ղեկավարը, պատասխանը լսելուց հետո, որ մեկ երեխա ունի, ասել է ՝ դե ինչ ուզում եք արեք, գնացեք, սոված-սատկեք, դա տեղի է ունեցել երկու փոխթաղապետերի ներկայությամբ: Միջանցքում հանդիպելիս ամեն անգամ ծաղրել ու հեգնել են, փորձել են հասնել նրան, որ դիմում գրի, սակայն ստիպված դիմացել է այդ կտտանքներին»,-նշեց Խաչատրյանը:

Ավանի թաղապետ Արա Դանիելյանն ասաց, որ սկզբում խղճացել է այդ կնոջը, հետո իմացել, որ երեխաների թվաքանակի հարցում իրեն ստել է, ասել է, որ ազատվի աշխատանքից: Իսկ ինչ վերաբերում է նմանատիպ խոսքերին, ասաց, որ ինքը այդպիսի բառեր չի ասել, դա թույլ չի տա իր կրթությունը:


«Վարչապետի մեղքը չեկավ դրոշի համար մարդ ազատելուց, դուք էլ իմ մեղքը չեք գալու, ես պայքարելու եմ ձեր ազատման համար, որովհետեւ դուք հին Հայաստանի ոստիկանի վարքագիծ ունեք, իսկ ես պայքարել եմ ձեր նմանների դեմ:

Դուք թույլ եք տվել կնոջ հետ պահել Ձեզ այդպես, Դուք Տարոն Մարգարյանի կոռումպացված, թալանչի պահող փոխթաղապետը չե՞ք»,-արձագանքեց «Լույս» խմբակցության ավագանու անդամը:

Առավել մանրամանս՝ տեսանյութում։

դիտվել է 20460 անգամ

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Տեսանյութ․ Գոհար Գասպարյանը՝ երկրորդ հղիության մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3