Երևան
24 / Հուլիս / 2019

Ստում է, պետք է ապացուցի. պատգամավորը՝ փոխմարզպետին հայհոյելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների ժամանակ, միջադեպ է տեղի ուենցել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որին մասնակից է եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից: Հայտնել էր, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: Ըստ տեղեկությունների Ռազմիկ Տոնոյանը Վայոց Ձորի փոխմարզպետն է։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքեց շրջանառվող լուրը` ընդգծելով, որ իրականությանը չի համապատասխանում և ինքը Վայոց Ձորի փոխմարզպետին չի էլ ճանաչում:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ փոխմարզպետը իրեն մեղադրել է վիճաբանության և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մեջ և դրա առթիվ ոստիկանությունում ընթացող նախաքննությունը, պատգամավորը ասաց. «Թող ընթանա, եթե հաղորդագրություն են տվել, պետք է ապացուցեն»- ասաց նա:

Սերգեյ Բագրատյանի պնդմամբ՝ փոխմարզպետը ստում է:

դիտվել է 4498 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է