Երևան
23 / Հուլիս / 2019

Պուտինը՝ Զելենսկու հայտարարության մասին

Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պետության ղեկավարն այս կարծիքը հայտնել է՝ խոսելով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների հեռանկարների մասին: Ռուսաստանի ղեկավարը հույս ունի, որ իրեն կհաջողվի համաձայնության գալ ուկրաինացի քաղաքական գործչի հետ, եթե արծարծվի ընդհանուր քաղաքացիության հարցը:


Բոլոր ռուսաստանցիներին ուկրաինական անձնագրեր հանձնելու պատրաստականության վերաբերյալ Զելենսկու արտահայտությունները Պուտինը գնահատել է «շատ լավ» ֆրազով:


«Դա խոսում է այն մասին, որ մենք, հավանաբար, կգանք համաձայնության, որովհետեւ մենք ընդհանուր շատ բան ունենք»,- հավելել է նա, պարզաբանելով, որ նկատի ունի երկու երկրների ժողովուրդների ընդհանրությունը:

Ապրիլի 27-ին Զելենսկին, անդրադառնալով բոլոր ուկրաինացիներին դյուրացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գաղափարի վերաբերյալ Պուտինի խոսքին, հայտարարել է, որ Կիեւն ուկրաինական քաղաքացիություն կտրամադրի «բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնք տառապում ենք ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմներից»: Առանձին նա հիշատակել է ռուսաստանցիներին:

դիտվել է 9457 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է