Երևան
23 / Հուլիս / 2019

Ահա թե ինչու՝ Մեդվեդևն իրեն այդպես պահեց․ Փակագծերը բացվեցին

Տիգրան Գևորգյանը գրել է․ Համացանցում արդեն ժամեր շարունակ քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպը․․․

Մինչ Մեդվեդևի քայլի և նրան սպասվող պատասխանի մասին խոսելը, նշենք, որ ցավոք սրտի Ռուսաստանի Դաշնության վարչապետի այդ քայլն իրկանաում մեծ ուրախություն պարգևեց որոշ մարդկանց, ովքեր ուղղակի դուրս վռնդվեցին և մերժվեցին ժողովրդի կողմից․․․

Իհարկե, նման մարդկանց ուղղապի պետք էր առիթ, որպեսզի հերթական անգամ ցույց տային իրենց իսկական դեմպքը, որ իրենք սեփական շահը գերադասում են պետականից․․․

Այդ նույն մարդիկ էին, որ երբ Փաշինյանը հավասարը հավասարի հետ խոսեց Պուտինի հետ, միանգամից սկսեցին մեղադրել Նիկոլին թե իբրև նա չի ճանաչում իր տեղը․․․

Բայց Փաշինյանը խոսեց իր կայուն դիրքից՝ ցույց տալով Ռուսաստանի հազարամյա ղեկավար Պուտինին, որ Հայաստանի հետ այլևս պետք է հաշվի նստել․․․

Այդ նույն մարդիկ էին, որ երբ Արարատ Միրզոյանը հավասարը հավասարի հետ խոսեց Ռուսաստանի պետդումայի պատգամավորների հետ, նույն արագությամբ հիա էլ Միրզոյանին մեղադրեցին, այն բանում, որ նա նման բարձր դիրքից խոսեց․․․

Դրանք, այդ ուրախացողները, երևի թե շուտ մոռացան իրենց առաջնորդի խայտառակ կեցվածքը, երբ ուղիղ եթերում ԱՊՀ երկրների մի շարք ղեկավարների ներկայությամբ Նազարբաևը նեղը դրեց Սերժին՝ փոխանցելով նրան Ալիևի ցանկությունները․․․

Ի գիտություն նրանց, այդ ժամանակ բոլոր գիտակից մարդիկ որքան էլ որ դեմ լինեին Սերժ Սարգսյանին, ոչ թե ուրախանում կամ զվարճանաում էին, այլ ցավ էին ապրում, քանի որ երկրի առաջին դեմքին նման վիճակի մեջ դնելը, հենց ժողովրդին էր դնում, քանի որ նա էր ներկայացնում մեր պետությունը․․․

Բայց այսօր արի ու տես, որ այսօրվա դեպքը շատերին ի սրտե ուրախացրեց․․․

Իսկ հիմա Մեդվեդևի մասին․ շատերը մինչ այսօր կարծում են թե Ռուսաստանի ամենամեծ կլոունը դա Ժիրինովսկին է, մոռանալով, որ կա Մեդվեդև․․․

Շատ չխորանալով մանրուքների վրա, վերհիշենք միայն այն, որ Հայաստանի անգամ ամենավերջին ու անիքնասեր պաշտոնյաները այդքան նվաստ չեն եղել, ինչպես Դմիտրին Պուտինի համար․․․

Անգամ ամենագետ Գուգլն է դժվարանում տարբերակել Դիմային, և նրա նկարի տակ տալիս է Պուտինի անունը)))

Ու եթե անգամ համարենք, որ այդ պահվածքը թելադրված էր Պուտինի կողմից, ապա դա ավելի քան ապացուցում է վերջինիս, խոսակցական լեզվով ասած մանթո մնալը․ ռուսները մի լավ խոսք ունեն՝ «աբիժնիկ»

Շատերը ջանասիրաբար քննադատում են Փաշինյանին՝ վատ ռուսերենի համար, իսկ ոմանք էլ ծաղրում․․․

Սիրելի հայրենակիցներ, Փաշինյանը գերազանց տիրապետում է հայերեն լեզվին․ դա ամենակարևորն է, իսկ օտար լեզուներից մեր վարչապետի մոտ զարգացած է ագլերենը, որը և առավել կարևոր է ռուսերենից․․․

Երբ Փաշինյանը Եվրոպայում փայլուն ելույթ ունեցավ այօրվա չարախնդողներն ուղղակի պապանձվել էին և հարկ չհամարեցին գովասանքի խոսք ասել․․․

Նորից կրկնեմ, որ այսօրվա իջադեպը եկավ փաստելու երկու բան․ առաջինը, որ Փաշինյանի անկախ կեցվածքը ռուսները չեն կարողացել մարսել, և երկրորդ, ինչպես Նժդեհն էր ասում «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»: Սիրելի բարեկամներ տարածեք այս նյութը, որպեսզի փակենք չարախոսների բերանը․․․

դիտվել է 199193 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է