Երևան
18 / Հունվար / 2020

Վազգեն Մանուկյանն ուզում է վարչապետ դառնալ՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հավանությամբ

«Իրատես» թերթը գրում է. «Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն օրերս հայտարարեց քաղաքական ակումբ ստեղծելու մասին՝ նշելով, որ այդ գաղափարը վաղուց ուներ։ Սա կարելի էր հասկանալ, եթե տարիներ շարունակ նա չղեկավարեր Հանրային խորհուրդը, որը հենց տարաբնույթ քննարկումների հարթակ պիտի լիներ։

Փաստորեն, այս քայլով Վազգեն Մանուկյանը նաև 2009-ից ՀԽ-ի իր ղեկավարման տարիների անպտուղ աշխատանքի գնահատականն է տալիս, փորձելով թաքցնել այն իրական նպատակը, որի համար ստեղծել են այդ ակումբը։

Մանուկյանը քաղաքական նոր հայտ է ներկայացնում։ Ստանալով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների թիմակիցների հավանությունը՝ նա կրկին վարչապետ դառնալու ճանապարհն է բռնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ցանկանում է նոր բևեռ ստեղծել, որը քաղաքական պատեհ առիթի դեպքում կլինի կիզակետում։ Սակայն Մանուկյանը միակը չէ, որ վարչապետ դառնալու ցանկություն ունի և ծանրակշիռ մրցակիցների պակաս հաստատ չի ունենալու։ Բայց այդ մասին՝ առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17604 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից