Երևան
23 / Հուլիս / 2019

Վերջի սկիզբը․ Մոսկվան Բաքվի ախորժա՞կն է բացում

Lragir.am-ը գրում է․Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու 57 կործանիչներ վաճառել, եթե Անկարային դա հետաքրքրի, հայտարարել է Ռոստեխ ընկերության ղեկավար Չեմեզովը: ՍՈՒ 57-ը հինգերորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչ է:

Ռուս-թուրքական ռազմատեխնիկական հարաբերությունը նորություն չէ, իսկ դրա ամենահայտնի եւ թերեւս աղմկոտ դրվագը Ս 400 ՀՕՊ համակարգի վաճառքն է, որի կապակցությամբ Թուրքիան կոշտ զգուշացումներ է ստանում ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից:


Այդուհանդերձ, Սու 57 բազմաֆունկցիոնալ կործանիչի վերաբերյալ առաջարկը ուշադրության է արժանի, հատկապես հայկական դիտանկյունից: Բանն այն է, որ ռուսական լրատվամիջոցներն օրերս տեղեկություն տարածեցին, որ Մոսկվան Հայաստանում իր ռազմակայանի ավիացիոն պարկը համալրելու է Սու 30ՍՄ 18 հատ բազմաֆունկցիոնալ կործանիչներով, որոնք 4++ սերնդի են:

Ստացվում է, որ Մոսկվան այդ մտադրության պայմաններում առավել արդիական ավիացիա է առաջարկում Թուրքիային: Իհարկե առաջարկում է փողով, ոչ թե նվեր, իսկ փող Մոսկվային շատ է պետք: Բայց խնդիրը տվյալ դեպքում այն է, որ Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է հարձակողական ավիացիա այն դեպքում, երբ իբրեւ թե Հայաստանում իր ռազմական ներկայությամբ զսպելու է հենց թուրքական գործոնը: Իհարկե, Ռուսաստանը այդ մասին գործնականում չի էլ հայտարարում, այլ խոսում է այսպես ասած ռեգիոնալ անվտանգությունն ապահովելու մասին:

Իհարկե, պետք է հետեւել, թե արդյո՞ք Չեմեզովի առաջարկը կհայտնվի քաղաքական օրակարգում, թե՞ Մոսկվան փորձում է այդպիսով «յուղ լցնել» թուրք-արեւմտյան հարաբերության կրակին:

Սակայն այստեղ կա մեկ այլ հանգամանք էլ: Իսկ կարո՞ղ է լինել այսպես ասած քողարկված առաջարկ Բաքվին: Այսինքն, եթե հանկարծ Սու 57 բազամֆունկցիոնալ կործանիչ ձեռք բերելու մտադրություն արտահայտի ոչ թե Անկարան, այլ Բաքուն, Մոսկվան դարձյա՞լ պատրաստ է:

Դա առանցքային պահ է, նկատի ունենալով այն, որ Երեւանը ավիացիոն գերակայության եւ հարձակողական ռազմավարության նոր մոտեցման շրջանակում Ռուսաստանից ձեռք է բերում Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, եւ Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ դրանցից առաջին չորսը Երեւանում կլինեն 2020 տարեսկզբին՝ փողը փոխանցված է: Դրանք կապված չեն ռուսական ավիաբազայի համալրման հետ:

Դեռեւս այն ժամանակ, երբ խոսակցություն սկսեց Երեւանի ու Մոսկվայի միջեւ բազմաֆունկցիոնալ ավիացյաի գնման շուրջ բանակցության մասին, եղան տեսակետներ, որ Երեւանին վաճառելով դրանք, Մոսկվան փորձում է գրգռել Բաքվի ախորժակը Սու 35 բազմաֆունկցիոնալ կործանիչների ուղղությամբ:

Ռուս-ադրբեջանական այդպիսի գործարքը, եւ բանակցությունն անգամ գործնականում կնշանակի ռեգիոնալ անվտանգության բալանսի խախտման նոր խոշոր փորձ: Նույնը կլինի այն դեպքում, երբ Մոսկվան Թուրքիային եւ առավել եւս Բաքվին առաջարկի Սու 57: Ավելին, այստեղ լրջագույն հարց է նաեւ այն, թե արդյոք Թուրքիայի տրամադրության տակ հայտնվող 57-ները որեւէ կերպ չեն հայտնվի Ադրբեջանի տրամադրության տակ:

Ռազմա-քաղաքական բալանսի խախտման ռուսական նախորդ փորձը ավարտվեց ապրիլյան պատերազմով: Հաջորդ այդպիսի խախտումը Մոսկվայի համար կլինի ոչ թե վերջի սկիզբը Կովկասում, այլ գործնականում հենց կնշանակի, որ վերջն արդեն սկսել է: Որովհետեւ միայն այդ դեպքում Մոսկվան կարող է լրջորեն քննարկել Թուրքիային կամ Ադրբեջանին հարձակողական, այն էլ բազմաֆունկցիոնալ ավիացիա վաճառելու հարցը:

 

դիտվել է 53874 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է