Երևան
21 / Օգոստոս / 2019

Շատերը չգիտեն` ով է իրականում Ավրորան

«Ինձ փրկել է Ավրորայի հերոսը»: Երեւանի կենտրոնում բոլորիս հանդիպել են այս վերտառությամբ վահանակներ, սակայն շատերը չգիտեն, ով է իրականում Ավրորան:
Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան: Ծնվել է 1901 թ. հունվարի 12 ին՝ Արեւմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում: Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր: 1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը:

Արշալույսը առեւանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ:

Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը: 1918թ.ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Արշալույս Մարտիկանյանն էր: Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արեւելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը:

Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց եւ մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաեւ Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով… Ճանաչենք Ավրորային, մեր Արշալույսին...

 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1099382543460062&set=a.107580929306900.11503.100001649814397

դիտվել է 153060 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին