Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Դուրները չի գալիս, թող հեռանան։ Ու՞մ եք էշի տեղ դնում արա՛

Սամսոն Գևորգյանը գրել է․

Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել՝ այն նախագիծը, որով նախատեսվում է՝ Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը բարձրացնել շուրջ 30%-ով, իսկ քաղաքապետինը և նրա տեղակալներինը՝ կրկնակի․․․

Ստացվում է, որ այդ պարագայում Մարությանը կստանա այնքան աշխատավարձ, որքան որ՝ վարչապետը․․ 

Նախապես ասեմ, որ այստեղ խոսք չի գնում՝ աշխատավարձները բարձրացնել չբարձրացնելու մասին, այլ բացառապես նման չափի բարձարացնելու, հատկապես այն դեպքում, երբ հազարավոր չլուծված խնդիրներ կան․․․

Թերևս Երևան քաղաքի բոլոր հարցերը լուծվել են, իսկ մնացած միակ խնդիրը՝ պաշտոնյաների աշխատավարձների քչությունն էր․․․ 

Այն, որ Մարության Հայկը, իսկապես մտահոգված է եղել քաղաքի բարելավման և նրա զարգացման հարցում, դա տեսանելի է, սակայան տեսանելի է նաև այն,որ այս նախագիծը ոչ մի դրական կողմ չունի, բացառությամբ մի թեզի, որն արհեսականորեն առաջ է բերվել, և որի մասին կխոսենք վերջում․․․

Լավ եք աշխատել, զօր ու գիշեր եք աշխատել, կեցցեք, շնորհակալ ենք, բայց կարելի էր չէ այդ նույն գումարները կրկնապատկելու փոխարեն, գոնե որոշակի բարձրացնել․․․

 

Արհեսականորեն առաջ նետված մի թեզ կա, ըստ որի պետք է բարձրացնել պետական մարմիններում աշխատող անձանց աշխատավարձերը, իբրև թե նրանք կլքեն իրենց աշխատատեղերը ու կգնան մասնավոր սեկտոր․․․

 

Հարգելիներս, ով պետք է գնա, ուրեմն բարի ճանապարհ նրանց։ Այդ գնացողը, անկախ ամեն ինչից, եթե մասնավոր սեկտորից ավելի բարձր աշխատավարձով առաջարկ ստանա, ապա անկասկած էլի գնալու է․․․

 

Հիմա ինչ եք առաջարկում, պետական մարմինը դարձնենք մասնավոր բիզնես ընկերությու՞ն․․․

 

Կամ, մոռացաք, որ երկրում հեղափոխություն եղավ, ու այդ հեղափոխականներից շատերը աշխատանքի անցան քաղաքապետարանում իբրև թե քաղաքը զարգացնելու, բարելավելու նպատակով․․․

 

Բա ինչ եղավ հայրենասիրություն, հեղափոխություն ասվածը, եթե խնդիրը գումարի չափն է․․․

 

Բարեբախտաբար մեր երկրում շատ կան լավ մասնագետներ ու դժբախտաբար քիչ են այն մասնավոր սեկտորները, որոնք կարող են այլընտրանք լինեն, այնպես որ լոլոներ կարդալ պետք չէ․․․ Աշխատատեղը թափուր չի մնա․․․

 

Իսկ քաղաքապետի աշխատավարձը բարձրացնելը 50տոկոսով ընդհանարապես անտրամաբանական է, դժվար թե հայկը լքի պաշտոնը ու գնա մասնավոր սպեկտոր, հատկապես այն դեպքում, որ բարեբախտաբար մեր քաղաքապետը ֆինանասապես շատ լավ ապահովված է․․․

 

Նորից եմ կրկնում, որ այստեղ խոսք չի գնում՝ աշխատավարձները բարձրացնել չբարձրացնելու մասին, այլ բացառապես նման չափի բարձարացնելու, հատկապես այն դեպքում, երբ հազարավոր չլուծված խնդիրներ կան․․․

դիտվել է 133172 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա