Երևան
20 / Մայիս / 2019

«Թող աղջիկս նման բանի մասին չիմանա». ի՞նչ երկտող էր թողել երեկ ինքնասպան եղած 43-ամյա տղամարդը իր կնոջը

Shamshyan.com-ը գրում է․Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին: Տեղում աշխատել է հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արգամ Մնացականյանի գլխավորությամբ: Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են երկտող, որում մասնավորապես գրված է եղել. «Ես շատ եմ սիրում քեզ, իմ հրաշք: Ներեք ինձ, ես եմ մեղքի ծնունդը, թող աղջիկս նման բանի մասին չիմանա»: Հետաքննիչը երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 183328 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուղիղ․ Փաշինյանն հայտարարությամբ է հանդես գալիս

Հավաքվածները նախաճաշում են դատարանի բակում (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար