Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Մեջքից հարված՝ Նիկոլ Փաշինյանին

Լիլիթ Մեսրոպյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չորեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երևանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը․․.

Ըստ ներկայացվող նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում…

Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար…

«Ճակատագիրը» բարեհաճ է գտնվել նաև վարչական շրջանների ղեկավարների՝ թաղապետերի նկատմամբ․ նրանք 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար…

Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան․․ 

Մենք հարցրինք՝ այս աղքատ երկրում որտեղի՞ց միջոցներ, ասացին՝ «համայնքային բյուջեից»»,-գրել է թերը…Հավելենք, որ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ Tert.am-ին հայտնել է, որ պարգևավճարների ֆոնդի գումարներն են ուղղվել աշխատավարձի ֆոնդ և դրա հաշվին են բարձրացել աշխատավարձերը․․․Իսկ հիմա մեր սիրելի քաղաքապետին միքանի կարևոր հիշեցում․․․

Սիրելի Կարգին Հայկո, երբեք, ոչ մի վայրկյան չմոռանաս, որ Դու քաղաքապետ ընտրվեցիր՝ բացառապես Փաշինյանի հեղինակության ու ժողովրդի քվեի շնորհիվ․․ 

Ամբողջ օրը գլուխ եք գովում թե առավոտից իրիկուն աշխատել եք, թե իբր պարգևավճար չես ստացել ու բռնում կրկնակի բարձրացնում եք Ձեր ու տեղակալներիդ աշխատավարձը․․․

Հենա էլ ինչի էիր գլուխ գովում, երբ պատրաստվում էր ինքդ Քեզ պարգևատրեիր և ընդորում այդքան շռայլորեն․․․

«Քաղաքապետարանի բյուջեի նախագծով կրճատեցիք կանաչապատման, տրանսպորտին և մի շարք այլ ոլորտներին ուղղված բյուջեները, և այդ գումարներն ուղղեցիք պարգևավճարներին ֆոնդին, և պարգևավճարների ֆոնդը հասավ շուրջ 2 մլրդ դրամի, հիմա ինչ հեքիաթներ եք պատմում․․․

Հիշեք, որ Ձեր այդ քայլով առաջինը հարվածելու եք հենց Փաշինյանին, նրա հեղինակությանը։ Սթափվեք ու մի փշրեք բոլորիս հույսերն ու հավատը։ Սա խայտառակություն է ու մեջքից հարված՝ Փաշինյանին․ գրել է Լիլիթ Մեսրոպյանը

դիտվել է 30476 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը