Երևան
23 / Մայիս / 2019

Լավրովը երկու հոգու է պահանջում Հայաստանից

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս ՌԴ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման թեման եղել է ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլեւ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, եւ եւս մեկ անգամ բաց տեքստով ասվել է, որ նրան պետք է ազատ արձակեն։

Այդպես է եղել, թե ոչ, դժվար է ասել, սակայն ռուսական կողմը տարբեր մակարդակներում հրապարակային արտահայտել է իր դժգոհությունը, պաշտոնական մակարդակում իհարկե ձեռնպահ մնալով մեկնաբանություններից: Չի բացառվում սակայն, որ Քոչարյանի հարցում տարբեր խողովակներով փոխանցվել է նրան ազատ արձակելու ռուսական կողմի ցանկությունը:

Քոչարյանի պարագան հասկանալի է՝ նրա կալանավորումը անհանգստություն է առաջացրել եվրասիական առաջնորդների շրջանում, որոնք նկատելի շփոթության մեջ էին եվրասիական, ինչպես Լենինը կասեր, առանձին վերցրած մի երկրում՝ Հայաստանում, ժողովրդական հեղափոխության հաղթանակից: Ստեղծվել էր նախադեպ, որն այդ առաջնորդներին դրել է երկընտրանքի առաջ՝ մնալ եւ շարունակե՞լ, թե հեռանալ ինչ որ կերպ:

Եվրասիական «հավերժ» առաջնորդներից Նազարբաեւն ի վերջո թողեց նախագահի պաշտոնը, իրականացնելով ժառանգորդ գործողությունը, որը պետք է ամուր երաշխիքներ տա իրեն: Իսկ Ռուսաստանն ու Բելառուսը ներկայում իրար միջեւ հարցեր են պարզում, որը խոշոր հաշվով կապված է երկու երկրների ղեկավարների հետագա ճակատագրի հետ:

Պետք է նշել նաեւ, որ խնդիրը միայն առաջնորդները չեն: Հայաստանի իրադարձություններն ըստ էության ճեղքել են եվրասիական տարածությունում հարաբերությունների սխեման ու տրամաբանությունը, որը կառուցվում էր այդ թվում Հայաստանի շահերի ու արժանապատվության վրա:

Այս հանգամանքը բավական սերտ առնչվում է նաեւ մեկ այլ դեպքի: Լավրովը մի քանի անգամ հրապարակային խոսել է Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովին վերադարձնելու մասին: Ասկերովը, պարզվել է, ոչ միայն ադրբեջանական հետախուզության նշանակալի ներկայացուցիչ է, այլեւ Ռուսաստանի քաղաքացի: Եվ շատ կարեւոր է հետեւյալ հարցադրումը՝ Ասկերովը Մոսկվային հետաքրքրում է որպես ՌԴ քաղաքացի՞, թե ադրբեջանական հետախուզության գործակալ: Եվ հարց է առաջանում՝ արդյոք նա «կրկնակի» գործակալ է, ով տիրապետում է կարեւորագույն տեղեկությունների թե մեկ, թե մյուս կողմից, որ ՌԴ արտգործնախարարը հայկական կողմից համառորեն պահանջում է վերադարձնել մարդասպան-դիվերսանտին:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

դիտվել է 134749 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Դատավորներից ով որքան կարողություն ունի

Արթուր Ասատրյանը` համահայկական գեղեցկության մրցույթների հովանավոր

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար