Երևան
19 / Մայիս / 2019

Որ «դուխիս» վրա չկասկածեք՝ իմ էջում դնում եմ ձեր գրառումը․ Նաիրա Զոհրաբյանը՝ Նարեկ Մալյանին

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ Նարեկ Մալյանին ուղղված ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատաել։

«Փաստորեն, Նարեկ Մալյանը որոշել է կասկածել իմ «դուխին» և սկզբունքայնությանը և ահա թե ինչ գրառում է արել իր էջում, որին հիմա կպատասխանեմ:

Կարծում եմ, այս տարիների ընթացքում ես որևէ մեկին առիթ չեմ տվել կասկածելու հատկապես իմ սկզբունքայնության եւ «դուխի»վրա: Այո, պարոն Մալյան, երեկվանից ես բազմաթիվ ծնողներից և նաև «Կամք» հասարակական կազմակերպությունից ահազանգ եմ ստացել, որ «Բուկինիստ» գրախանությում ձեր նշած գրքի շնորհանդեսն է:

Яндекс.Директ
Отпускное жилье на Airbnb
Узнать больше
airbnb.ru
Գիրքը ես չեմ տեսել և այն ինձ մոտ կլինի վաղը: Հասկանում եք, որ առանց գրքի բովանդակությանը ծանոթանալու, այս պահին իմ կողմից որևէ հայտարարություն անելը անլուրջ կլիներ:

Ավելին, ես պատրաստ եմ Մարդու իրավունքների մեր հանձնաժողովի անդամների հետ քննարկել և հանձնաժողով հրավիրել թե՛ գրքի հեղինակներին, թե՛ նրանց օպոնենտներին, ու նաև՝ ծնողներին, եթե, իհարկե, այդ քննարկումը ճակատամարտի չի վերածվի:

Դուք վստահաբար արդեն հասկացել եք, որ ձեր նշած հարցի և ընդհանրապես՝ շատ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հանձնաժողովում կարծիքները խիստ տարբեր են:

Ինչ վերաբերվում է ինձ, ապա գոնե դուք լավ գիտեք, որ չկա աշխարհում որևէ պաշտոն կամ մանդատ, հանուն որի ես դառնամ մանկուրտ:
Լսեք էլ՝ չհավատաք:

Եւ որ «դուխիս» վրա չկասկածեք՝ իմ էջում դնում եմ նաեւ ձեր գրառումը»։

 

դիտվել է 18651 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար