Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

««Սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ի՞նչ… ծանոթացա այդ գրքի բովանդակության հետ և բացի այդ ծանոթացա նաև գիրքը տարածող կազմակերպության կայքի բովանդակությանը։
Իմ առաջին տպավորությունը նա է, որ մարդիկ, ովքեր իբր զբաղվում են «սեռական բռնության կանխարգելմամբ» կամ չեն հասկանում բուն խնդիրը , կամ ադեկվատից դուրս ընկած են։


Ես բնավ նպատակ չունեմ վիրավորել ոչ ոքի, սակայն համոզված եմ, որ «սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է: Անչապահասների հոգեբանությունը շատ փխրուն է և երեխաների հոգեկան անդորրը կոստրել հղի է այնպիսի ծանր հետևանքներով, որ նույնիսկ պատկերացնելը դժվար է։

Հավատացնում եմ ձեզ, որ գոյություն չունի «ունիվերսալ» ձևաչափ, որով կարելի է բոլոր երեխաներին շաբլոնով «դաստիարակել»։

Ես հասկանում եմ, որ այսօր շատ ակտիվ փորձում են քայքայել հայակական ընտանիքի ինստիտուտը, փոխարինելով բացարձակ աննասունությունով, ինչո՞ւ կհարցնեք դուք։
Պատասխանը ակնհայտ է, մարդիք ովքեր բարդում են հայկական հասարակության մեջ այս տեսակ գաղափարները, ընդամենը գործիքն ավելի գլոբալ կործանարար պրոցեսների մեջ։

Հարցրեք ինքներդ ձեզ, ինչո՞ւ է այլասեռության քարոզը Հայաստանում ընդանում է զուգահեռ հակաեկեղեցական և հակաազգային ագրեսիվ պրոպագանդայի հետ։

Հարցրեք ձեզ, վերջնական նպատակը ո՞րն է։

Հարցրեք ձեզ, ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ, երբ կքայքաքվեն վերջնականապես ընտանիք, Հավատք և Ազգ գաղափարները։

Պատկերացրեք մի պահ և մտածեք, լավ մտածեք ժողովուրդ ջան։

Հ.Գ. Գրքի հեղինակները պնդում են, որ օրինակ երեք տարեկան երեխան կարող է փակվել իր սենյակում և ծնողը իրավունք չունի «ներխուժել երեխայի անձնական տարածք», կրկնում եմ խոսքը երեքից վեց տարեկան երեխաների մասին է։

Կարծում եմ, որ գրքի գովազդողները և այս գաղափարների «բալելշիկները» հենց իրենք են խախտում երեխաների իրավունքները։ Կարծում եմ՝ ավելորդ է բացատրել թե ինչու…»:

դիտվել է 6976 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Հերիք ա կախվեք հայ երգիչներից». Նարեկ Բավեյան (տեսանյութ)

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն