Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Դու չես կարող փախչել ընտանիքիցդ ու սա մեր ընդհանուր դժբախտությունն է


Խորհրդային հետախույզ Մարգարիտա Կոնենկովան ( «Լուկաս» կեղծանվամբ ) իր կյանքի կեսն անցկացրեց Միացյալ Նահանգներում `1924-1945 թվականներին:

Գեղեցկուհով հիացած էր Ալբերտ Էյնշտեյնը, ում հետ նա հանդիպել էր 1935 թվականին՝ Նյու Յորքում:
Հայտնի ֆիզիկոսաը նրան հաճախ էր քնքուշ նամակներ գրում:

Էնշտեյնի և Կոնենկովի հարաբերությունները հայտնի չդարձան, սակայն 1998-ին, Sotheby's աճուրդում վաճառվել է հարաբերականության տեսության հեղինակի մի քանի նամակներ, որոնք սկսվում էին `« Սիրելի Մարգարիտա »-ով և վերջանում՝ «համբուրում եմ» բառով:

Օգտագործելով այս հանգամանքը, Կոնենկովան բարեկամական հարաբերություններ հաստատեց Ռոբերտ Օփենհեյմերի և ատոմային ռումբի այլ ստեղծողների հետ:

Նրա ընկերների թվում էր նաև ԱՄՆ առաջին տիկին Էլյանորա Ռուզվելտը:
Մեկ փաստ ևս. Կոնենկովայի մահից հետո, կնոջ թղթերում հայտնաբերվեց գերմանալեզու սոնետ՝ գրված Էյնշտեյնի կողմից, որտեղ մասնավորապես, ասվում է՝ «Դու չես կարող փախչել ընտանիքիցդ ու սա մեր ընդհանուր դժբախտությունն է»:

Սա բացատրվում էր նրանով, որ հետախույզը ապրում էր ԱՄՆ-ում իր ամուսնու՝ հայտնի քանդակագործ Սերգեյ Կոնենկովի հետ:

 Երբ 1945 թ.-ին զույգը վերադարձավ տուն. սկսվեցին խոսակցություններ, որ Կոնենկովը երկրի ամենածանր շրջանում ապրեց օվկիանոսից այն կողմ, հետո վերդարձավ ու քաղեց բարիքները:

Պահպանված է Մարգարիտա Կոնենկովայի նամակը ուղղված Լավրենտ Բերիին, որտեղ խնդրում է ՝ «պաշտպանել իր ընտանիքը հարձակումներից՝ հաշվի առնելով իր և ամուսնու արժանիքներն ու նվիրումը հայրենիք»:

Այն փաստը, որ դիմում-խնդրանքով դիմել է ոչ թե Կոնենկովը, այլ իր կինը,ստիպում է պատմաբաններին կարծել, որ «ռուս Ռոդենը», կես դար ապրելով կնոջ հետ, այդպես էլ չիմացավ վերջինիս հատուկ ծառայության մասին:

FBI- ը չկարողացավ բացահայտել Կոնենկովին: 1980-ին՝84 տարեկանում,
Կին-հետախույզը մահացավ Մոսկվայում:

դիտվել է 9981 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը