Երևան
28 / Հունվար / 2020

Հավաքագրվեց 1.050.000 ՀՀ դրամ Global Credit Yerevan Spring Run 2019 բարեգործական վազքի մարաթոնի արդյունքում


Օրեր առաջ կայացավ տարվա ամենասպորտային միջոցառումներից մեկը՝ Yerevan Spring Run 2019՝ բարեգործական վազքի մարաթոնը։ Համախմբվել էին վազքի սիրահարները, պրոֆեսիոնալ վազորդները, և բոլոր նրանք, ովքեր սիրում են համատեղել հաճելին ու օգտակարը։ 

Միջոցառումն իրականացնում են “Հայ մայրեր” բարեգործական ՀԿ և «Արմ մարաթոն» հիմնադրամը, վազքի մարաթոնն ամենամյա է, և յուրաքանչյուր տարի համախոհների թիվն ավելանում է։

Ակտիվ ու առողջ մթնոլորտ, թարմ օդ ու բարեգործություն անելու մեծ ցանկություն․ ամեն ինչ ստեղծված էր հանուն նպատակի, իսկ նպատակը մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի փոփոխությունն է:

Բարեգործական վազքի ամբողջ հասույթը, որն այս տարի կազմեց 1.050.000 ՀՀ դրամ, կտրամադրվի «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ շահառու երեխաներին վերականգնողական բուժման և հատուկ գույք ձեռք բերելու նպատակով։

Միջոցառման այս տարվա գլխավոր հովանավորը Global Credit” UCO CJSC կազմակերպությունն էր։ Միջոցառումն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Հանուն գաղափարի համախմբվել էին մի շարք կազմակերպություններ ու անհատներ։

« «Երևան մարաթոն»-ը, որը հայտնի է որպես պրոֆեսիոնալ վազքեր կազմակերպող ընկերություն, բարեգործական այս վազքը ևս կազմակերպեց լավագույնս՝ ամենաբարձր մակարդակով, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նաև բոլոր վազորդներին, նրանց ընտանիքներին, երեխաներին, որոնք ամեն տարի միանում են այս մարաթոնին» ,- yelaket.am-ի հետ զրույցում նշեց Yerevan spring run միջոցառուման համակազմակերպիչ, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ շահառու երեխաները։

 

դիտվել է 1726 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից