Երևան
16 / Հուլիս / 2019

Հավաքագրվեց 1050.000 ՀՀ դրամ Global Credit Yerevan Spring Run 2019 բարեգործական վազքի մրցույթի արդյունքում


Օրեր առաջ կայացավ տարվա ամենասպորտային միջոցառումներից մեկը՝ Yerevan Spring Run 2019՝ բարեգործական վազքի մրցույթը։ Համախմբվել էին վազքի սիրահարները, պրոֆեսիոնալ վազորդները, և բոլոր նրանք, ովքեր սիրում են համատեղել հաճելին ու օգտակարը։

Միջոցառումն իրականացնում են “Հայ մայրեր” բարեգործական ՀԿ և «Արմ մարաթոն» հիմնադրամը և TriClub Yerevan սպորտային ակումբը, վազքի մրցույթն ամենամյա է, և յուրաքանչյուր տարի համախոհների թիվն ավելանում է։

Ակտիվ ու առողջ մթնոլորտ, թարմ օդ ու բարեգործություն անելու մեծ ցանկություն․ ամեն ինչ ստեղծված էր հանուն նպատակի, իսկ նպատակը մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի փոփոխությունն է։

Բարեգործական վազքի ամբողջ հասույթը, որն այս տարի կազմեց 1.050.000 ՀՀ դրամ, կտրամադրվի «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ շահառու երեխաներին վերականգնողական բուժման և հատուկ գույք ձեռք բերելու նպատակով։

Միջոցառման այս տարվա գլխավոր հովանավորը Գլոբալ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունն էր, իսկ պաշտոնական հովանավորը Barry.am ընկերությունը։ Միջոցառումն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Հանուն գաղափարի համախմբվել էին մի շարք կազմակերպություններ ու անհատներ։

«Արմ մարաթոն»-ը, որը հայտնի է որպես պրոֆեսիոնալ վազքեր կազմակերպող հիմնադրամ, բարեգործական այս վազքը ևս կազմակերպեց լավագույնս՝ ամենաբարձր մակարդակով, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նաև բոլոր վազորդներին, նրանց ընտանիքներին, երեխաներին, որոնք ամեն տարի միանում են այս մարաթոնին» ,- yelaket.am-ի հետ զրույցում նշեց Yerevan spring run միջոցառման համակազմակերպիչ, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ շահառու երեխաները։

 

դիտվել է 3348 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է