Երևան
18 / Նոյեմբեր / 2019

18-ամյա երիտասարդը դանակահարել է 17-ամյա ուսանողների

Մայիսի 9-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 22։30-ի սահմանում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վ/3-րդի կողմնային մակերեսի կտրած վերք և ձախ ձեռքի 1-ին մատի դիմային ֆալանգի շրջանի կտրած վերք» ու «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» աշխորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել անչափահաս տղաներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է վիրավորները Արարատի մարզի բնակիչներ են՝ հասակակիցներ 17-ամյա Վ. Հ.-ն և Ժ. Հ-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։20-ի սահմանում, Բուրաստան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Գարիկ Շահբազյանի միջև, ով իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Վ. Հ.-ին և Ժ. Հ-ին։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Գ. Շահբազյանին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Ըստ աղբյուրի՝ վիրավորները սովորում են Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։

Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել։

դիտվել է 10980 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)